Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գերմանացի մանկաբույժները Վանաձորում

15.06.2012

«Ֆրիդենսդորֆ ինթերնեյշնլ» գերմանական կազմակերպության մանկաբույժ¬ները Հայաստանի մանկական ասոցիացիայի (նախագահ՝ Վարուժան Աեդրակյան) հետ (Վանաձորում նրանց գործընկերն է «Վանաձորի մանկական կենտրոնը»` նախագահ Թամարա Գրիգոր¬յան) ավելի քան քսանամյա գործունեության և համագործակցության շրջանակներում Լոռու և Շիրակի մարզերի բնակչության շրջանում իրականացրեցին բարեգործական ակցիա:
«Ֆրիդենսդորֆ ինթերնեյշնլ» գերմանական կազմակերպության առողջապա-հական հայտնի ընկերություն է, որը մեծ աջակցություն է ցուցաբերում հիմնականում հենաշարժողական և առողջական այլ խնդիրներ ունեցող 1-14 տարեկան հիվանդ երեխաներին, զուգահեռելով նրանց բուժօգնությունը Գերմանիայի առաջատար բուժհաստատություններում:
2012թ. հունիսի 9-ին Լոռու մարզից 53 և Շիրակի մարզից 10 երեխա հնարավորություն ունեցավ օգտվել այդ բացառիկ հնարավորությունից: «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կազմակերպված բարեգործական ակցիային հավուր պատշաճի էին նախապատրաստվել «Վանաձորի մանկական կենտրոնը» (երեխաների առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ տվյալների հավաքագրում, փաստաթղթերի ձևակերպում) և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ (տնօրեն Մհեր Մարգարյան, ընդունելության կազմակերպման և աջակցման լրիվ ծավալով): Աշխատանքները վերահսկվում էր Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից:
Ինչպես փաստեց տիկին Գրիգորյանը շուրջ 20 երեխայի փաստաթղթերը գերմանացի բժիշկները առանձնացրեցին՝ հետագայում այդ երեխաների բուժումը ավելի նպատակաուղղված իրականացնելու նպատակով: Հարկ է նշել, որ միայն չափազանց բարղ դեպքերն են ուղղորդվում գերմանական կլինիկաներ /այն հիվանդություններով տառապող երեխաները, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ/:
Այցելության ընթացքում կատարվեց նաև հատուկ կարիքներով երեխաների կարիքների գնահատում: Պարզ դարձավ, որ Լոռու մարզում առկա է երեխաների օրթոպեդիկ և այլ պարագաների անհրաժեշտություն: Գերմանացի մանկաբույժները երեխաների ծնողներին խոստացան և պատրաստակամություն հայտնեցին իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել այդ հարցում:

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

 


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13