Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում բացվեց ՄԻՊ գրասենյակ

11.06.2012



Հունիսի 6-ին Վանաձորում բացվեց Մարդու իրավունքների պաշտպանի Լոռու մարզային գրասենյակը, որը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքերով ամենաակտիվն է 6 մարզերում գործող գրասենյակների թվում: Բացման արարողությունը տեղի ունեցավ առանց կարմիր ժապավենի, որը կապված էր գրասենյակի վարձակալված լինելու փաստով: Կարեն Անդրեասյանը խոստացավ սեփական գրասենյակ ունենալու դեպքում ավելի հանդիսավոր բացում ապահովել:
Մինչ հանդիսավոր բացումը Վանաձորի ՄԻՊ գրասենյակը արդեն 2 ամիս աշխատել է,որի ընթացքում ստացել է 34 դիմում, որոնց մեջ կային խաղահրապարակներին, իրավապահ մարմիններին, ընտրություններին վերաբերվող հայցադիմումներ:
Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեայը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ոստիկանության մարզային վարչության պետը, դատախազը, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը Կարեն Անդրեասյանը որակեց որպես սրտացավ մոտեցում և ցանկություն արտահայտեց, որպեսզի բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինները նույն կերպ մոտեցում դրսևորեն ՄԻՊ գրասենյակների գործունեությանը:
ՄԻՊ-ի մարզային գրասենյակները բացվել են Եվրոպական միության ֆինանսավորման և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն իր ելույթի մեջ նշեց, որ մարզային գրասենյակի առկայությունը Մարդու իրավունքների պաշտպանին հասանելի կդարձնի նաև հեռավոր մարզերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36