Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզ- ՊԱԿԱ համագործակցությունը հեռանկարներ է խոստանում
05.06.2012
Դեռևս մարտ ամսին Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ դ’Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնալ խորհրդի՝ Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել կողմերի միջև համագործակցության շրջանակներում քայլեր իրականացնել գյուղատնտեսության և տուրիզմի բնագավառներում։ Հունիսի 5-ին ՊԱԿԱ մարզի պատվիրակությունը կրկին Լոռու մարզում էր, այս անգամ արդեն գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով։ Պատվիրակությունը Լոռու մարզպետարանում հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանի, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի, մասնագետների ու այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ։ Լոռու մարզպետը ողջունելով հյուրերին, համոզմունք հայտնեց, որ իրատեսական ծրագրեր կմշակվեն՝ ագրոտուրիզմի, անասնապահության և ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղություններով։(Տեսանյութ)