Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
04.06.2012
2012թ. մայիսի 24-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի նախաձեռ¬նու¬թյամբ տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հնարավորու¬թյունները» հետազոտության թեմայով սեմինար-քննարկում, որի նպատակն էր վեր հանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հարցում տեղ գտած թերությունները և դժվարություները, որոնց արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտու¬թյունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Ա.Մխիթար¬յանը, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնա¬ժողովի անդամներ: Սեմինարի ընթացքում մասնակիցների կողմից բարձրաձայնվեցին հաշմանդամու¬թյան հիմնախնդիրներին, սոցիալական իրավունքի իրացման հետ կապված հարցեր: Մասնավորապես՝ «Լուսաստղ» ՀԿ ներկայացուցիչ Ա.Գաբրիելյանը նշեց, որ դժվարություններ կան հաշման¬դա¬մություն ունեցող անձի վարորդական իրավունքի ձեռք բերման համար բուժհաստատությունների կողմից տրվող տեղեկանքների հետ կապված: Առաջարկվեց ուշադրություն դարձնել նաև հաշմանդամ երեխա ունեցող ծնողի խնամա¬կալության հարցին՝ կապված նրա աշխատանքային ստաժի իրավունքի պահպան¬ման հետ: Հայաստանի կույրերի միավորման Լոռու մարզի վարչության նախագահ Հ.Ծատուրյանը ներկայացրեց այն հիմնահարցը, որ կույրերը պետության աջակցությամբ վերջին տարիների իրագործվող կրթական «Արև» ծրագրով դասընթացը ուսուցանելուց հետո կույրերը կամ տեսողական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն չունեն հետագայում այն գործնականում կիրառել:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վ. Ջաղինյանը ներկայացրեց խուլ-համրերի համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից թարգմանչի հաստիքի հատկացման անհրաժեշտության հարցի կարևորությունը: Պակաս կարևոր չէ սպորտի բնագավառում խուլ-համրերի մարզական կարողությունները զարգացնող մարզիչներ ունենալու հարցը, քանի որ նրանք մեր երկիրը ներկայացնում են տարբեր մարզական մրցասպարեզներում, ընդհուպ մինչև՝ պարօլիմպիկ խաղերում: Կարևորվեց նաև պետության միջոցներով յուրաքանչյուր մարզի համար ձեռք բերել թեկուզ մեկ հատ վերելակով տրանսպորտային միջոց:
Արձանագրվեց և գնահատվեց, որ վերջին տարիներին մեծ թափով ընթանում է մատչելի միջավայր ապահովելուն ուղղված միջոցառումները /թեքահարթակների կառու¬ցում և այլն/: Վանաձորի պարագայում՝ վերջին ընտրությունների ժամանակ փաստ¬վեց, որ մատչելի չէր ընտրատեղամասերից միայն չորսը, որը 9 տոկոսի սահմաններում է:
Անդրադարձ եղավ նաև կենսաթոշակային բնագավառին՝ նշվեց, որ օրենսդրական վերջին փոփոխությամբ սահմանափակվել են բացակայող կենսաթոշակառուների չստա¬ցած կենսաթոշակի ստացման ժամկետը. այն նվազեցվել է ընդհուպ մինչև մեկ տարվա:
Ներկաները խոսեցին իրենց կազմակերպությունների կողմից նախանշվող ծրագրե¬րի հետ կապված դժվարությունների մասին, մասնավորապես ակնկալելով պետության ֆինանսական աջակցություն: Եվ նշվեց, որ մարզերում իրականացվող ծրագրերում անպայման ներառել տվյալ մարզի ՀԿ-ներին: