Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռին փառաբանում է Մեծ Հաղթանակն ու Շուշիի ազատագրման օրը

10.05.2012



Մայիսի 9-ին՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-րդ և Շուշիի ազատագրման 20-րդ տարելիցների կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշակոթողի մոտ։ Վաղ առավոտից հնչում էր տոնական երաժշտություն և բազմաթիվ վանաձորցիներ ծաղիկներ էին դնում հուշակոթողին։
Ժամը 11-ին մարզային, քաղաքային և հոգևոր իշխանությունների ներկայացուցիչները, վետերանները, ազատամարտիկները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։ Զոհվածների հիշատակը հարգելու և հաղթանակները մեկ անգամ ևս արժևորելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության Լոռու կայազորի Վանաձորի ռազմական ոստիկանության պետ, Լոռու մարզի Երկրապահ կամավորական միության նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք։ Տոնի կապակցությամբ վանաձորցիներին ողջունեց Վանաձորի պատերազմի և աշխատանքի վետերանների խորհրդի նախագահ, երկրորդ աշխարհամարտի վետերան, պատոնաթող գնդապետ Արտեմ Մանուչարյանը։ -Պատերազմի առաջին օրերից խորհրդային եղբայրական ժողովուրդների կազմում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ցուցաբերեց իր ակտիվ մասնակցությունը։ Շուրջ 650 հազար հայորդիներ համալրեցին գործող բանակի զորամասեր, պատվով կատարեցին իրենց հայրենասիրական պարտքը։ Նրանցից ավելի քան 200 հազարը զոհվեց արյունահեղ մարտերում հանուն հաղթանակի։ Հայ ժողովուրդը արժանի ներդրում ունեցավ հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում, հայ մարտիկները՝ զինվորներից մինչև մարշալ իրենց անուններն անմահացրին առնական մարտիկի չխամրող փառքով։ Այսօր մենք հպարտանում ենք, որ այդ փառավոր հաղթանակից կես դար հետո՝ շարունակելով իրենց ծնողների ու պապերի հայրենանվեր ավանդույթները մեր զավակներն ու թոռները, կանոնավոր բանակի բացակայության պայմաններում, մեծ սխրանք գործեցին Արցախյան պատերազմում,- ասաց Ա.Մանուչարյանը:
Ողջույնի և սրտաբուխ շնորհավորանքի խոսք ասաց նաև Ղարաբաղյան հերոսամարտի մասնակից, Վանաձորի երկրապահ կամավորականների միության նախագահ Ռազմիկ Մադարյանը:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը հուշարձանի մոտ կատարեց հոգեհանգստի արարողություն։ Հուշարձանը ծածկվեց թարմ ծաղիկներով ու ծաղկեպսակներով։
Հարկ է նշել, որ Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ, որ մեկնարկել էին դեռևս մայիսի 1-ից, տեղի ունեցան մարզի բոլոր քաղաքներում ու գյուղական համայնքներում: (տեսանյութ)
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13