Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետը ծանոթացավ նոր կառուցվելիք բժշկական կենտրոն համար հատկացված տարածքին

02.05.2012



Ապրիլի 30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի և մի խումբ պաշտոնատար անձանց հետ Վանաձորում էր: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մհեր Մարգարյանի ուղեկցությամբ ծանոթացավ նոր կառուցվելիք բժշկական կենտրոնի համար հատկացված Նժդեհի փողոցի թիվ 2/42 հասցեում գտնվող 31 720 քառ.մետր մակերեսով տարածքին:

Տիգրան Սարգսյանը շրջելով տարածքում, հավանության արժանացրեց այն և հարկ համարեց ծանոթանալ նաև ներկայիս բժշկական կենտրոնի վիրաբուժական և մանկական բաժանմունքների աշխատանքներին: Ականատես լինելով համալիրի ոչ այնքան բարվոք վիճակում գտնող շենքային պայմաններին՝ նա ևս մեկ անգամ կարևորեց նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկացանք առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի գրասենյակի տնօրեն Գուրգեն Դումանյանից՝ Համաշխարհային բանկի հետ արդեն բավականին ժամանակ է բանակցություններ են տարվում այս ուղղությամբ: Ըստ նրա՝ մինչ այժմ նախատեսված էր հիմնանորոգել նախկին մասնաշենքերը, սակայն այժմ Համաշխարհային բանկի հետ բանակցություններ են տարվում նոր մասնաշենքի կառուցման համար: - Մեկից երկու ամսվա ընթացքում վերջնականապես հնարավոր կլինի հստակ ասել՝ ինչ է նախատեսվում իրականում և որքան գումար կտրամադրվի,- ասաց Գ.Դումանյանը՝ ընդգծելով, որ մոտավոր հաշվարկներով նոր բժշկական կենտրոնի կառուցման համար անհրաժեշտ կլինի 8-10 մլն ԱՄՆ դոլար: Ըստ այդմ, նախատեսվում է կառուցել նոր բազմապրոֆիլ հիվանդանոց՝ ժամանակակից թերապևտիկ, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ախտորոշիչ բաժանմունքներով՝ հագեցած ամենաժամանակակից բուժսարքավորումներով, որը կծառայի մարզկենտրոնի և տարածաշրջանի ազգաբնակչությանը: Լրագրողների հարցին, թե երբ պատրաստ կլինի նոր կենտրոնը, Գ.Դումանյանը պատասխանեց, որ ըստ ունեցած փորձի՝ սովորաբար նման կառույցները շահագործվում են 2 տարվա ընթացքում: Սակայն առայժմ վաղ է խոսել պատրաստի կենտրոնի մասին, քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, չեն կատարվել նախագծային աշխատանքները և դեռևս հայտնի չէ շինարարությունն իրականացնող շինկազմակերպության անունը: Ըստ նախնական տվյալների, սակայն, մասնաշենքը կընդգրկի շուրջ 7000 քառ. մետր տարածք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09