Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ապրիլի 21-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

23.04.2012



Հանրապետության ղեկավարը մասնակցել է երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում կառուցված Զամառլու կամրջի բացման արարողությանը: Կամրջի շահագործմամբ կապահովվի այդ հատվածում գնացքների առավել անվտանգ երթևեկությունը: Բացման արարողությունից հետո Նախագահը գնացքով մեկնել է Վահագնաձորի Շահալի կայարան, որտեղ ծանոթացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից հայկական երկաթուղու զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին: Այցի շրջանակում Նախագահը հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ քննարկել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի շինարարության հետ կապված հարցերն ու երկաթուղու
զարգացման ծրագրերը:

Սերժ Սարգսյանը մասնակցել է Ալավերդու բժշկական կենտրոնի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությանը ևս: Կենտրոնը հիմնանորոգումից հետո վերազինվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ գույքով: Հիվանդանոցը սպասարկելու է Ալավերդու և տարածաշրջանի մոտ 19 գյուղի բնակիչներին:

(տեսանյութ)
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09