Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում եւս կկառուցվի շենք անօթեւանների համար

16.04.2012

Լոռու մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունը վարում էր Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը։ Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները։ Ապրիլ ամսվա ընթացքում հավաքագրվել է 28 մլն դրամ սեփական եկամուտ, որը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարի 26,2 տոկոսը։ Գույքահարկը նախորդ տարվա 36 տոկոսն է կազմում։ Հողի հարկի հավաքագրման ցուցանիշը դարձյալ շատ ցածր է՝ նախորդ տարվա 17,6 տոկոսը։ Հավաքագրման ցուցանիշները հատկապես ցածր են Սպիտակի և Տաշիրի՝ տարածաշրջաններում: Համապատասխան վարչություններին հանձնարարվեց առավել հետևողական լինել գործընթացի նկատմամբ։ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց դիզվառելիքի և պարարտանյութի դիմաց գումարների հավաքագրման ու ստացված դիզվառելիքի ու պարարտանյութի բաշխման ընթացքը։ Հանձնարարական տրվեց առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավարտել գումարների հավաքագրումը։ Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ լավ եղանակային պայմաններով պայմանավորված՝ վերսկսվել են կառավարության երկրորդ հրատապ ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները։ Հիմնականում կառույցները շահագործման կհանձնվեն մինչև մայիսի 1-ը, բացառությամբ մի քանի խոշոր օբյեկտների։ Ըստ Ա.Ջանազյանի՝ Հարթագյուղի համայնքային կենտրոնի կառուցապատումը ևս, որը մնացել էր երկրորդ հրատապ ծրագրերից, վերսկսվել է։
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանն անդրադարձավ ՙԵրկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրի՚ ընթացքին։ Նշվեց, որ 471 բնակարան արդեն հանձնված է, 432-ը շինարարության ընթացքի մեջ են։ Շինաշխատանքները չեն վերսկսվել միայն Գոգարան, Սարահարթ և Գեղասար համայնքներում՝ աննպաստ եղանակային պայմանների պատճառով։ Նա տեղեկացրեց նաև, որ կառավարության որոշմամբ նախատեսվում է բնակելի շենք կառուցել նաև Վանաձորում՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար։ Նրանց թիվը 61 է, որոնցից 12-ը, պայմանագրի համաձայն, բնակարան կստանան նախկին ֆոտոէտյուդի շենքում, մի մասը բացակայում են հանրապետությունից։ Այս որոշման իրականացման հիմնական խնդրահարույց հարցը հողհատկացման խնդիրն է։ Վանաձորի քաղաքապետարանին հանձնարարվել է կազմել քաղաքացիների փաստաթղթային փաթեթները։ Հանրապետությունից բացակայող մյուս քաղաքացիների հարցը կլուծվի նրանց հայրենիք վերադառնալուց հետո։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13