Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եթերում «Մարզպետարանի ժամն» է

11.04.2012



Ապրիլի 10-ին Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց «Մարզպետարանի ժամ» վերտառությունը կրող հաղորդաշարի անդրանիկ հաղորդումը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ ստեղծված հաղորդաշարով այսուհետ մարզի հասարակայնությունը շաբաթը մեկ անգամ կտեղեկացվի պետական կառավարման մարզային կառույցի՝ Լոռու մարզպետարանի գործունեությանը, վարչությունների ու բաժինների աշխատանքին: Դա մեծապես կնպաստի հանրության իրազեկված լինելուն:
«Մարզպետարանի ժամում» տեղ կգտնեն նաև տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի, սպորտի, հասարակական կազմակերպությունների և լսարանին հետաքրքրող տարբեր ոլորտների գործունեությունը լուսաբանող տեսանյութեր:
Հաղորդաշարի հեղինակները՝ Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդաշարի գլխավոր խմբագիր, ճանաչված հեռուստալրագրող Հրաչ Պապինյանը, մարզային «Ֆորտունա» և Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունների աջակցությամբ, նպատակ ունեն հանրությանը մատուցելու դիտարժան, օբյեկտիվ վերլուծություններ, եթերում ապահովելով նաև փոխադարձ կապ մարզի բնակիչների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36