Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանուն սպորտի մասսայականության և առողջ ապրելակերպի

05.04.2012

Մարզում մասսայական սպորտի զարգացման նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ սահմանվեց ՀՀ «Լոռու մարզպետի գավաթ» մրցաշարը, որը ներառեց ֆուտզալ, սեղանի թենիս և վոլեյբոլ սպորտաձևերը: Մասնակիցները` Ալավերդու, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Գուգարքի տարածաշրջանների և Վանաձոր քաղաքի թիմերն էին:
Մրցաշարն անցկացվեց երկու փուլով , ընդ որում, երկրորդ փուլում յուրաքանչյուր մարզաձևից մասնակցում էին տարածաշրջանում հաղթած մեկական թիմ, իսկ Վանաձորից` 2-ական /բացի ֆուտզալից/:
Երեկ տեղի ունեցան եզրափակիչ մրցումները, որից հետո՝ հաղթողների պարգևատրման արարողությունը:
Հաղթողներ ճանաչվեցին. ֆուտզալի մրցապայքարում՝ Վանաձորի ըմբշամարտիկների թիմը, վոլեյբոլից՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի թիմը, իսկ սեղանի թենիսի մրցապայքարում ՝ Վանաձորի համալիր մարզադպրոցի թիմը:
Տարբեր մրցանակային տեղերի արժանացան նաև Գուգարքի, Ալավերդու, Սպիտակի թիմերը: (Ցավոք,Ստեփանավանից և Տաշիրից և ոչ մի թիմ հաղթողների որևէ մի պատվանդան չնվաճեց):
Հաղթողները Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից պարգևատրվեցին համապատասխան գավաթներով, մեդալներով ,պատվոգրերով ու դրամական պարգևներով: Ընդհանուր առմամբ, ՀՀ ,,Լոռու մարզպետի գավաթի,, անդրանիկ մրցաշարում, որին երեք մրցաձևից մասնակցեցին մարզի 22 թիմեր, մասնակիցներին տրվեց շուրջ 90 մրցանակ:
Մրցաշարի կազմկոմիտեի և մրցող թիմերի նախաձեռնությամբ, անակնկալ մատուցվեց. մարզպետ Արթուր Նալբանդյանը պարգևատրվեց մրցաշարի հուշամեդալով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:52:58