Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի թռուցկաժողովում

04.04.2012



Ապրիլի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարտ ամսվա ընթացքում սեփական եկամուտների հավաքագրումը՝ մարզի համայնքների կողմից ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ցուցանիշները դարձյալ գոհացուցիչ չեն: Ինչպես հունվար և փետրվար ամիսներին, այնպես էլ մարտ ամսին հատկապես ցածր են հողի հարկի հավաքագրման արդյունքները: Սեփական եկամուտների ցուցանիշը, ըստ նրա, ընդամենը 76 տոկոս է կազմում: Փոքր ինչ բարվոք է վիճակը գույքահարկի գծով. նախորդ տարվա մարտ ամսին հավաքագրված 18 մլն-ի դիմաց այս տարի, նույն ժամանակահատվածում, հավաքագրվել է 24 մլն դրամ: Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից մատչելի գներով տրվելիք պարարտանյութի և դիզելային վառելիքի դիմաց գումարների հավաքագրումն ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ հավաքագրվել է 197 մլն դրամ՝ 1646 տոննա պարարտանյութի համար: Նրա տեղեկացմամբ` 46 համայնք արդեն վճարել է՝ 1295 տոննա պարարտանյութի դիմաց: Արթուր Նալբանդյանը հորդորեց արագացնել գումարների հավաքագրումը: Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա 29 համայնք արդեն վճարել է 200 տոննա վառելիքի համար: Նախատեսված 225 մլն դրամի դիմաց վճարվել է 119 մլն: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 500 տոննա դիզվառելիքի հայտ: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ կառավարության երկրորդ հրատապ ծրագրի շրջանակներում նախատեսված շինաշխատանքներն արդեն մեկնարկել են և կավարտվեն առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում: Այս առումով մարզպետն առաջին հերթին կարևորեց աշխատանքների որակը: Ա.Նալբանդյանը տեղեկացրեց, որ արձակուրդի մեջ է լինելու մինչև մայիսի 6-ը՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Նա հանձնարարեց վարչությունների և բաժինների պետերին՝ ավելի զգոն լինել ու հետևողական յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36