Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Orange Հիմնադրամի աջակցությամբ Թեղուտ գյուղի մանկապարտեզն ունի կահավորում ու ջեռուցում

21.03.2012

Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
Լոռու մարզի Թեղուտ գյուղի նորակառույց մանկապարտեզն այսուհետ իր 40 սաներին կընդունի գեղեցիկ կահավորված շենքում, որը նաև համալրված է ժամանակակից ջեռուցման համակարգով: Թեղուտն ունի 900 բնակիչ, որոնց բնականոն կյանքի կազմակերպման համար մանկապարտեզն ունի կենսական նշանակություն: Այն ոչ միայն թույլ է տալիս երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալ և փոքր տարիքից հասարակության անդամ դառնալ, այլ նաև մասնավորապես գյուղի կանանց աշխատանք ունենալու հնարավորություն է տալիս:
«Երեխաները միշտ են եղել Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Մեզ համար երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարևորներից են երկրի համար, քանի որ յուրաքանչյուր երկրի ապագա հաջողությունները կախված են երեխաների նկատմամբ մեր ցուցաբերած այսօրվա ուշադրությունից: Այն ֆինանսավորումը, որն ուղղվում է դեպի երեխաները, կարելի է համարել իսկական երկարաժամկետ ներդրում: Սա թվով 7-րդ մանկապարտեզն է, որին մենք աջակցում ենք կահավորման կամ ջեռուցման համակարգի ձեռք բերման համար: Ուրախ ենք «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ արդեն երկու տարի առաջ մեկնարկած այս համագործակցության համար, որը, հուսով ենք, դեռ երկար պատմություն է ունենալու», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
Թեղուտի մանկապարտեզը կառուցվել է համայնքի միջոցներով 2011թ.: Մանկապարտեզի կազմակերպչական ծախսերի ինչպես նաև խաղալիքների և գրականության համար իր ներդրումն է ունեցել նաև «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Ջեռուցման համակարգի ու կահավորման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 10,710,000 դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29