Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհավոր Ձեր գարնանաբույր տոնը
08.03.2012
Թանկագին մայրեր, քույրեր:
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առիթով:
Սիրելի տատիկներ, Ձեր օրհնանքը թող անպակաս լինի ձեր զավակներից, թոռ ու ծոռներից: Ձեզ քաջառողջություն, երջանիկ երկարակեցություն եմ մաղթում:
Թանկագին մայրեր, ձեր որդիների երջանկությամբ փառավորվեք, Ձեզնով՝սիրո, հավատարմության պակաս չլինի և ոչ մի օջախում:
Նազելի քույրեր, մայրաբույր մնաք ու գթառատ՝ Ձեր եղբայրների, որդիների համար, ու զինակից՝ Ձեր ամուսիններին, ինչպես որ միշտ եղել է հայ կինը:
Մեր ընտանիքները, հայրենիքը, հայոց պետականությունը Ձեզնով է հարուստ և կայուն:
Շնորհավոր Ձեր գարնանաբույր տոնը:
Լոռու մարզպետ
Արթուր Նալբանդյան