Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վանաձորի գործարարների խորհրդի նիստը

06.03.2012

2012թ. մարտի 1-ին Վանաձորի Զբաղվածության մարզային կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Զբաղվածության պետական ծառայության Լոռու մարզային գործակալությանը կից գործող Վանաձորի գործարարների խորհրդի (մարզպետի տեղակալ Ա.Վարդերեսյանի մասնակցությամբ) նիստը: Նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հրավիրյալներ (Լոռու մարզպետարանից՝ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վ.Ջաղինյան, նույն բաժնի առաջատար մասնագետ Գ.Բոջուկյան), ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում լսվեց նաև «Լուսաստղ» ԲՀԿ-ի կողմից ներկայացվեց կազմակերպության կողմից իրականացվող «Պաշտպանենք ինքներս մեզ» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքների մասին տեղեկատվություն, որը ներկայացրեցին ԲՀԿ-ի փոխնախագահ Ա.Գաբրիելյանը և ծրագրի փորձագետ Ա.Սերոբյանը:
Իսկ Վանաձորի ԶՄԿ-ի պետ Ա.Առաքելյանը խոսեց հաշմանդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին տրվող արտոնությունների մասին:

 

Լոռու մարզպետարանի աշխատակազմի

առողջապահության և սոցիալական

ապահովության վարչություն
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:40:38