Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համաժողով "Երեխաների և ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում` ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով" թեմայով

29.02.2012

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և տարածքային կառավարման նախարարությունները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (Յունիսեֆ) կազմակերպել էին "Երեխաների և ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում` ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով" թեմայով 24.02.2012թ. կազմակերպված երևանյան համաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ ՏԿ նախարար Ա. Գևորգյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, փոխնախարարներ (Վ.Տերտերյան, Ա.Ասատրյան, Ա.Պետրոսյան և այլոք), ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման (մարզպետարանների, գերատեսչական կառույցների) և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական սեկտորի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Լոռու մարզի ներկայացուցչական խմբում ընդգրկված էին Լոռու մարզպետարանի աշխատակազմից՝ աշխատակազմի ղեկավար Ա.Մանուկյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ս. Լամբարյանը, Սոցիալական ապահովության բաժնի պետ Վ.Ջաղինյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ն.Սարգսյանը, մարզի մի շարք համայնքների (Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի) ղեկավար պաշտոնյաներ:
Իր բացման խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսելով ինտեգրված սոցիալական ծառայությունների գաղափարի մասին, նշեց, որ դրանով փոխվում է երկրի սոցիալական ուղղվածությունը, ապահովելով հասարակության լայն մասնակցու-թյունը իրականացվող աշխատանքներին, մեծապես հեշտացնելով սոցիալական իրավունքի իրացումը: Քանի որ սոցիալական անհավասարությունն ունի երկու պատճառ. աշխատանքի բացակայությունը և կրթության անբավարար մակարդակը պետությունը պետք է հնարավորություն ընձեռի քաղաքացուն` լուծելու զբաղվածության հարցը, ապահովելու ընտանիքի բարեկեցությունը, ավելին՝ վերացնելով կրթություն ստանալու անհավասարությունը, որը ծառացած է հատկապես անապահով ընտանիքների երեխաների համար:
Իրենց ելույթներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցիչ Հ.Արենսը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Գրիգորյանը, ՀՀ ԱՍՀ նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներն ու փորձագետները ներկայացրեցին ինտեգրված սոցիալական ծառայությունների հայեցակարգային մոտեցումները, փորձնական ծրագրի արդյունքները, նոր մոդելի բաղադրիչները: "Մեր նպատակն է` ձերբազատվել հնացած մոտեցումներից, բարձրացնել ծախսվող բյուջետային միջոցների արդյունավետությունը, ձևավորել սոցիալական արդարության սկզբունքը: Կոչ եմ անում բոլորիդ` համախմբվել, միասին անցնել բարեփոխումների այս փուլը և ձևավորել ձևով ու բովանդակությամբ նոր ծառայություններ",- նշեց ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Գրիգորյանը:
Ապա զեկուցումներով հանդես եկան ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Ք.Ռոչելան՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների հայեցակարգային մոտեցումները դեպքի վարման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա.Ասատրյանը՝ Սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով ինտեգրված սոցիալական կենտրոնների ստեղծման, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պլանավորման մասնագետ Ա.Այվազովը՝ Տարածքային սոցիալական պլանավորման, կարիքների գնահատման վրա հիմնված տեղական զարգացման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ Ա.Մինասյանը՝ Սոցիալական դեպքի վարման և ծառայությունների միջև համագործակցության, Վանաձորի Սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալ Ա.Ավետյանը՝ Պիլոտային ծրագրի արդյունքների մասին, միաժամանակ հանդես գալով առաջարկություններով: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ Դ.Թումանյանը ներկայացրեց Տարածքային սոցիալական պլանավորման մեթոդաբանությունը, Լոռի և Տավուշ մարզերի սոցիալական կարիքների գնահատման և սոցիալական ծրագրեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36