Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են տարածքային փուլի արդյունքները

23.02.2012



Ըստ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ, դպրոցական առարկայական օլիմպիադաների Լոռու մարզային կազմկոմիտեի նախագահ Մայիս Խաչատրյանի՝ դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի արդյունքները ընդհանուր առմամբ կարելի է բավարար գնահատել հատկապես հասարակագիտական և հումանիտար առարկաներից, «Նախնական զինվորական պատրաստվածությունից»։ Արդյունքները չեն գոհացրել հայ գրականությունից, միջին գնահատականը բավականին ցածր է եղել հատկապես Վանաձորում։ Արդյունքները ցածր են եղել նաև բնագիտական առարկաներից՝ հատկապես ֆիզիկայից։

-Վանաձորի տարածքային փուլին, ֆիզիկա առարկայի օլիմպիադային մասնակցած 36 աշակերտից 20-ն ստացել է 0 միավոր, 5-ը՝ 1 միավոր (20 միավորանոց համակարգով),- մտահոգություն հայտնեց Մ.Խաչատրյանը։ Ի դեպ, տարածքային փուլին Վանաձորի «Էվրիկա» դպրոցը չի մասնակցել։ Հաշվի առնելով դպրոցի աշակերտների կարողությունները, արձանագրած ձեռքբերումները, նրանց հնարավորություն է տրվել մասնակցել անմիջապես օլիմպիադաների մարզային փուլին։ Հարկ է նշել, որ մաթեմատիկայի օլիմպիադան այս տարի առաջին անգամ անց է կացվել էլեկտրոնային տարբերակով՝ ցածր դասարանցիների համար անցկացվող միջազգային «Կենգուրու» մրցույթի սկզբունքով։ Մաթեմատիկայի օլիմպիադային Վանաձորից մասնակցել է 1495 աշակերտ։ Աշխատանքները կգնահատվեն մայրաքաղաքում ու կհրապարակվեն առաջիկայում։ Օլիմպիադայի մարզային փուլը կմեկնարկի փետրվարի 25-ին, ժամը 11-ին՝ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում։ Մարզային փուլին Վանաձորից կմասնակցեն 180, իսկ ընդհանրապես մարզից՝ 450-500 աշակերտ (տես տեսանյութը)  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00