Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ

20.02.2012

2012թ.-ին Սպիտակի Գուգարքի եւ Ստեփանավանի տարածաշրջանների թվով 24 գյուղական համայնքներում իրականացվող բնակարանային շինարարությունում աշխատելու համար հրավիրվում են որակյալ որմնադիրներ, ծեփագործներ, հյուսներ, ներկարարներ, բետոնագործներ:
Վարձատրությունն առանց պահումների կկազմի.
• 2,3,4 սենյականոց տների շինարարության համար, մեկ քառակուսի մետրի դիմաց՝ 13500 դրամ.
• 5-սենյականոց տների շինարարության համար՝ մեկ քառակուսի մետրի դիմաց՝ 13000դրամ:
Ցանկացողները կարող են դիմել.
Սպիտակի տարածաշրջանում՝ ք.Սպիտակ, «Վարպետաց» թաղամաս, Լոռու մարզի շինարարության պատասխանատու Արմեն Հովհաննիսյանին, ամեն օր, ժամը 9.00-ից- 18.00, հեռախոս (098) 37-37-20, (098) 39-33-33:
Գուգարքի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում աշխատելու համար՝ ք.Վանաձոր, Լոռու մարզպետարան, 1-ին հարկ, «Գլենդել-Հիլզ» ՓԲ ընկերության մարզային գրասենյակ, ամեն օր ժամը 10.00-ից- 18.00, հեռախոս (0322) 4-34-47:

Լոռու մարզպետարան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36