Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցում են երկրագործներին

18.02.2012

Անցած տարվա հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ խնդիր դրվեց աջակցություն ցուցաբերել երկրի հողօգտագործողներին՝ մատչելի գներով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման հարցում: Հստակ նախանշվեցին դրանց մանրածախ գները, 1 լիտր դիզվառելիքը 350 դրամ, 1 կգ պարարտանյութը՝ 120 դրամ: Ծրագրի իրականացման համար պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2012թ. առաջին եռամսյակում կհատկացվի շուրջ 1մլրդ 327մլն դրամ: Այն որպես սուբսիդիա կտրվի մատակարար կազմակերպությանը` փակելու դիզվառելիքի շուկայական և սահմանված գների տարբերությունը (90դրամ):
Բացի դա, առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի ևս 163մլն դրամ` հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման համար պետական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում հանրապետություն ներկրվող պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրելու աշխատանքները կազմակերպելու համար:
Կառավարության մշակած սուբսիդավորման մեխանիզմի շնորհիվ, մեկ պարկ ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին պետք է հասցվի ընդամենը 6 հազար դրամով, բացառելով Վանաձորի և Սպիտակի երկաթուղային կայարաններից մինչև տվյալ համայնք ապրանքի փոխադրման ծախսերը երկրագործի վրա:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում հետրողական են կառավարության որոշումը կատարելու հարցում: Տարվել են լայն բացատրական ու կազմակերպչական աշխատանքներ: Մարզի 73 համայնքներից արդեն իսկ մատակարարին է ներկայացվել 1400 տոննա պարարտանյութի հայտ:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար շարունակվում է նաև համայնքներից դիզելային վառելանյութի հայտերի ընդունումը: 71 համայնքներ ներկայացրել են 550 տոննա դիզվառելիքի հայտ, գումարները հավաքագրվում են մատակարարին փոխանցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09