Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը

15.02.2012

Փետրվարի 14-ին Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ և Ալավերդի քաղաքներում տրվեց դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի մեկնարկը: Այդն օրը աշակերտները մասնակցեցին հայոց լեզու, ֆիզիկա և հայոց եկեղեցու պատմություն առարկաներից անցկացվող օլիմպիադաներին: Վանաձորում՝ մարզկենտրոնի և Գուգարքի տարածաշրջանի աշակերտների համար՝ որպես օլիմպիադաների անցկացման կենտրոններ, առանձնացվել են թիվ 3 և 4 հիմնական, թիվ 5 ավագ դպրոցները: Ինչպես տեղեկացանք դպրոցական առարկայական օլիմպիադաների Լոռու մարզային կազմկոմիտեի նախագահ, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանից, տարածքային փուլը՝ 16 առարկաներից կավարտվի փետրվարի 17-ին: Օլիմպիադաներին մասնակից են դարձել շուրջ 9-ից 12-րդ դասարանների շուրջ 1200 դպրոցականներ: Նրանցից լավագույնները՝ առաջին և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու մարզային փուլին, որը կմեկնարկի այս ամսվա վերջին: Հանրապետական փուլը, որին կմասնակցեն միայն սահմանափակ թվով աշակերտներ՝ ամենաբարձր միավորների արժանացածները, կմեկնարկի գարնանը և կշարունակվի մինչև մայիսի կեսերը: Մ.Խաչատրյանի կանխատեսումներով այս տարի ևս ամենաբարձր միավորները կգրանցվեն հասարակագիտական և հումանիտար առարկաներից: Ինչ վերաբերում է բնագիտական առարկաներին, ապա հիմնականում բարձր միավորներ են վաստակում Վանաձորի «Էվրիկա» հատուկ դպրոցի և մարզկենտրոնի մի քանի կենտրոնական դպրոցների աշակերտները: Նա հույս հայտնեց, որ գոնե այս անգամ ակտիվություն կցուցաբերեն նաև մյուս դպրոցները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22