Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետը ներկայացրեց ՀՀԿ նախընտրական ծրագիրը

13.02.2012



Փետրվարի 11-ին և 12-ին Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հասարակայնությանն ու կուսակիցներին ծանոթացրեց ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերին: Մինչ ծրագրային դրույթները ներկայացնելը, նա անդրադարձավ նախորդ 5 տարիների ձեռքբերումներին, նաև իր նկատառումներն արտահայտեց որոշակի ոլորտներում տեղ գտած թերացումների ու դրանց շտկման վերաբերյալ:
Կուսակցության ծրագրային դրույթներից խոսելիս, վարչապետը հիմնական գծերով ներկայացրեց այն բոլոր բարեփոխումները, որոնք կիրականացվեն երկրի տնտեսության, սոցիալական, առողջապահական,կրթական ոլորտներում, գիտության, մշակույթի և մյուս բնագավառներում: Որպես պետության գերակա խնդիր, պարոն Սարգսյանը կարևորեց այն բարեփոխումները, որոնք նպաստելու են Հայոց բանակի զորացմանը, երկրի պաշտպանունակության ամրապնդմանը (տեսանյութ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23