Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վետերաններն ուշադրության կենտրոնում

08.02.2012

Փետրվարի 7-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով, մարզպետարանում հյուրընկալվեցին պատերազմի և աշխատանքի վետերանների Լոռու մարզային կազմակերպության ներկայացուցիչները:
Հանդիպումն անցավ ջերմ, մտերմիկ մթնոլորտում: Մարզպետն իր խոր ակնածանքն ու հարգանքն արտահայտեց մարզի վետերանների նկատմամբ, անգնահատելի համարելով նրանց վաստակը թե ժամանակին հայրենիքի պաշտպանության և թե հետագա ստեղծարար աշխատանքի տարիներին, ինչպես նաև եկող սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում:
Վետերանների մարզային խորհրդի նախագահի տեղակալ, Վանաձորի կազմակերպության նախագահ Արտեմ Մանուչարյանը հակիրճ ծանուցեց կազմակերպության գործունեության մասին, նշելով այն հիմնահարցերը, որոնք լուծման կարիք ունեն:
-Ցավոք,մեզ միայն Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա առիթով են հիշում, նախկինում ունեցած սոցիալ-կենցաղային շատ արտոնություններից այլևս չենք օգտվում: Ընդամենը 260 վետերաններ են մնացել մարզում, տարեց-տարի նոսրանում են նրանց շարքերը, 80-ն անց ծերունազարդ այրերն ու տիկնայք ավելի շատ ուշադրության ու մարդկային վերաբերմունքի կարիք ունեն,- ասաց Ա. Մանուչարյանը;
Մարզպետ Ա. Նալբանդյանն ասաց, որ որքան էլ ինքը բազմազբաղ լինի, մշտապես իր ուշադրության կենտրոնում կպահի ամենայն հարգանքի ու աջակցության արժանի մեր վետերաններին: Տեղեկանալով վետերանների կազմակերպությանը մտահոգող մի շարք հարցերի մասին, մարզպետը պատրաստականություն հայտնեց հնարավորինս աջակցելու դրանց լուծմանը, մասնավորապես խոստացավ գարնան սկզբին նյութապես օգնել վերանորոգելու երկաթուղայինների այգում գտնվող նրանց ակումբ-խաղասենյակը, նաև՝ մասնակից լինել ակումբների ջեռուցման ու պահպանման ծախսերը հոգալուն:
-Մարզային իշխանություններն, իհարկե, հնարավոր ամեն աջակցություն կցուցաբերեն, բայց վետերանները առաջին հերթին պետք է լինեն տվյալ համայնքի ղեկավարության ուշադրության կենտրոնում,-ասաց մարզպետը, պայմանավորվելով, որ առաջիկա հանդիպումը վետերանների հետ կլինի կանանց միջազգային տոնի օրը՝ մարտի 8-ին:Չէ՞ որ նրանց շարքերում դեռ կան ամենայն հարգանքի արժանի կին վտերաններ:
Հանդիպման ավարտին վետերանները ջերմ շնորհակալություն հայտնեցին Արթուր Նալբանդյանին, առաջիկայում հրավիրեցին նրան իրենց ակումբ՝ վետերանների հետ հանդիպման:Մարզպետը սիրով ընդունեց հրավերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59