Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թռուցքաժողով

07.02.2012



Մի քանի օր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի 2012 թ. առաջին նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը, բացի կոլեգիայի մշտական անդամներից, մասնակցել են նաև ՀՀ մարզպետներն ու Երևանի քաղաքապետը: Կոլեգիայի նիստում քննարկվել են կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականությանն առնչվող խնդիրներ: Արմեն Աշոտյանը, նշել է, որ կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրների լուծումն ուղղակիորեն պայմանավորված է տեղական մարմինների արդյունավետ աշխատանքով: Նա, մասնավորապես, ներկաների ուշադրությունը հրավիրել է կրթական համակարգից տարբեր պատճառներով դուրս մնացած երեխաների խնդրի վրա և նշել, որ վիճակագրական տվյալներն այս առումով հստակ ու սպառիչ չեն: Ահա ինչու Լոռու մարզպետի երկուշաբթի օրվա խորհրդակցությանը մարզպետ Ա. Նալբանդյանը առավելապես անդրադարձավ այդ հարցին (դիտեք տեսանյութը): 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-21 16:28:49