Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն երկրագործներին

03.02.2012

 -ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ փետրվարի 3-ին տեղի ունեցած հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր, - ասվում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետներին տեղեկություններ ներկայացրեց դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի ընթացակարգերի մասին: Նշվեց, որ, ինչպես պարարտանյութի ծրագրի դեպքում, դիզելային վառելիքի տեղափոխման եւ համապատասխան խմբաքանակը համայնքներ հասցնելու գործընթացը եւս իրականացվելու է կառավարության ջանքերով` համապատասխան մարզպետի աջակցությամբ: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցված աշխատել` պատշաճ մակարդակով աշխատանքները կազմակերպելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36