Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հոբելյանը եզրափակվեց ճոխ հանդիսությամբ

01.02.2012

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված մարզային հարուստ միջոցառումների եզրափակիչ մասը Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հունվարի 31-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Լեփ-լեցուն դահլիճում էին ՀՀ ԶՈւ թիվ 3 զորամիավորման հրամանատարներ, սպաներ ու ենթասպաներ, մարզային երկրապահ կամավորական կազմակերպության, ռազմական ոստիկանության, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, մանկավարժներ,:Նա-խագահությունում էին ՀՀ Լոռու մարզպետը, ԶՈւ թիվ 3 բանակային զորամիավորման հրամանատարը, Լոռու մարզի Երկրապահ կամավորական միության նախագահը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը:
ՀՀ պետական պետական օրհներգից հետո Հայոց 20-ամյա բանակին օրհնության ու քաջալերանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը:
Արժևորելով բանակի դերը անկախ պետականության ամրապնդման գործում, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց.
-Ազգային բանակի օրն այն բացառիկ տոներից է, որը մեծագույն սիրով ու հպարտությամբ են նշում աշխարհի բոլոր ծայրերում բնակվող մեր հայրենա¬կից¬ները, քանզի բանակն ազգային ու պետական այն կառույցն է, որն իր շուրջն է համախմբում ամբողջ հայությանը: Մեր երկրի խաղաղ և կայուն առաջընթացն ապահով ձեռքերում է: Մենք ոչինչ չենք խնայի մեր բանակի հզորությունը պահպանելու և էլ ավելի զորեղացնելու համար և վստահ ենք, որ գալիք բոլոր սերունդների շուրթերից մշտապես պետք է հնչեն ,,Հայոց հաղթական բանակ ,, բառերը:
Ապա մարզպետը Հայոց բանակի հոբելյանի առիթով շնորհավորագրերով ու նվերներով պարգևատրեց թիվ 3 բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին, մի խումբ բարձրաստիճան սպաների ու ենթասպաների, Լոռու կայազորի Վանաձորի ռազմական ոստիկանության պետ, Լոռու մարզի երկրապահ կամավորական միության նախագահ Կամո Հովհաննիսյանին: Մարզի մի քանի տասնյակ երկրապահ վետերաններ արժանացան մարզպետ Ա. Նալբանդյանի դրամական պարգևներին:
Բանակի օրվա առթիվ ջերմ ելույթ ունեցավ նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Նա ևս դատարկաձեռն չէր եկել, մի խումբ զինվորականներ նվերներ ու ջերմ բարեմաղթանքներ ստացան քաղաքապետից:
Իր հերթին շնորհավորելով Հայոց փառապանծ բանակի հոբելյանը, զինվորականության անունից հանդիսության մասնակիցներին իր շնորհակալությունը հայտնեց ԶՈւ թիվ 3 բանակային զորամիավորման հրամանատար Լևոն Երանոսյանը, հավաստիացնելով, որ Հայստանի զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները այսուհետ և ընդմիշտ հուսալիորեն կպաշտպանեն հայրենիքի սահմանները, հարկ եղած պահին պատրաստ՝ լիարժեք հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգությանը:
Հանդիսավոր նիստը եզրափակվեց համերգային ճոխ ծրագրով՝ Վանաձորի երգի-պարի համույթների ու կատարողների մասնակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36