Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դրամաշնորհներ՝ համայնքներին
31.01.2012
Վանաձորում մեկնարկել է Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստանի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագիրը: Այն կիրականացվի Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզերի 9՝ Դեբեդ, Դսեղ, Ծաթեր, Հայկաձոր, Ախուրյան, Մարալիկ, Այգեհովիտ, Գանձաքար և Կոթի գործընկեր համայքներում:
Ծրագրի առաջնային նպատակն է համայքներում խթանել քաաղքացիական նախաձեռնությունների և համայնքային զարգացման միջոցառումների իրականացմանը, ապահովել սերտ համագործակցություն համայնքային աշխատանքային խմբերի, ՀԿ-ների, ՏԻՄ-երի ու մասնավոր հատվածի միջև: Լոռու մարզում այս նախաձեռնությունը համակարգվում է «ՀԿ Կենտրոնի» Վանաձորի մասնաճյուղի կողմից:
Յուրաքանչյուր ծրագրի համար կատարվել է 1 մլն 700.000 դրամ հատկացում, մնացյալ մասը՝ 25 տոկոս, կներդրվի համայնքի միջոցներից: Ծրագիրը կիրականացվի 2012-ի հունվար-հուլիս ամիսներին: Դրամաշնորհային ծրագրեը ներառում են համայնքներում մարզամշակութային կյանքի ակտիվացում, տեղեկատվության հասանելիության ապահովում, համայնքային կապերի ընդլայնում, համայքնային տարատեսակ միջոցառումների կազմակերպում, համագործակցության եզրերի բացահայտում:
Հանդիպմանը վերահսկման և գնահատման գծով պատասխանատու, Քաունթերփարթ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության անդամ Մանե Թադևոսյանը համայնքների ղեկավարներին մանրամասնեց ծրագիրը: Վերջիններիս հանձնվեցին պայմանագրեր՝ հետագա ակտիվ համագործակցության ակնկալիքով: