Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանձնաժողովի արտագնա նիստ Վանաձորում

24.01.2012

Հունվարի 24-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային հարցերի հանձնաժողովի արտագնա նիստ, որի ընթացքում քննարկվեցին Լոռու մարզի գյուղական բնակավայրերում հաշվառված, այդ թվում մեկ սենյականոց բնակարանի հավակնող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված 2012 թվականի ծրագիրը, ինչպես նաև Գուգարքի, Ստեփանավանի և Սպիտակի տարածաշրջանների 15 գյուղական բնակավայրերում հաշվառված շահառու ընտանիքների փաստաթղթային փաթեթները:
Նիստին մասնակցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հրավիրված էին նաև շահառու համայնքների ղեկավարները:
Հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանը ծանուցեց, որ կառավարության որոշմամբ 2012թ. նախատեսված է ձեռնարկել նաև 1 սենյականոց բնակարանների շինարարություն, որը մինչ հիմա չի եղել: Ընդհանուր առմամբ կկառուցվի 337 մեկ սենյականոց բնակարն: Այդ հարցը դեռևս քննարկման փուլում է, մոտ ժամանակներում այն կներկայացվի հանրապետության նախագահին՝ խնդրին վերջնական լուծում տալու համար:
Նիստի ընթացքում հանձնաժողովի, այնպես էլ մարզպետ Ա. Նալբանդյանի կողմից լուրջ դժգոհություն արտահայտվեց հատկապես Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջանների՝ ծրագրում ընդգրկված գյուղական համայնքների ղեկավարների ու շահառու բնակիչների հասցեին՝ գործի նկատմամբ դրսևորվող անպարտաճանաչ, անփույթ վերաբերմունքի համար: 10 գյուղերից (Գուգարք, Լեռնապատ, Դարպաս, Վահագնի, Եղեգնուտ, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Վարդաբլուր, Ուրասար) ծրագրում ընդգրկված 277 շահառու ընտանիքներից փաստաթղթային փաթեթների թերությունների պատճառով ընդամենը 30-նն են (28-ը Լեռնապատից, մեկական Դարպաս և Եղեգնուտ) ավարտական տեսքի բերվել և հրամանագրվել քաղաքաշինության նախարարի կողմից:
Հանձնաժողովը կայացրեց որոշում՝ 2012թ. մարտի 1-ը սահմանել փաստաթղթային փաթեթների վերջնական տեսքի բերելու վերջնաժամկետ, շահագրգիռ համայնքների ղեկավարներին հանձնարարեց բնակիչների հետ լրջորեն զբաղվել փաստաթղթերում առկա բոլոր թերություններն ու բացթողումները շտկելու և հանձնաժողովին ներկայացնելու գործով: Սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը չներկայացնելու ողջ պատասխանատվությունը կրելուլու են համայնքների թերացող ղեկավարներն ու բնակիչները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36