Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցություն ու զարգացում

18.01.2012

Հունվարի 17-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Ա.Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված Լոռու և Ֆրանսիայի ՊԱԿԱ մարզերի միջև համագործակցությանն ու Ֆրանկոֆոնիայի զարգացմանը: Մասնակցում էին արտաքին կապերի գծով մարզպետի խորհրդական Լ. Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, զարգացման ծրագրերի բաժնի պետերն ու պատասխանատու աշխատողներ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գ. Խաչատրյանը, Եվրոպական տարածաշրջանային Ակադեմիայի մասնաճյուղի տնօրեն Ս. Գյուլբենկյանը, Վանաձորի տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Հ. Թադևոսյանը, ֆրանսերեն լեզվի դասախոսներ:
Մարզպետ Արթուր Նալբանդյանն իր ներածական խոսքում մարզի զարգացման կարևոր նախապայմաններից մեկը համարեց արտաքին կապերի անընդհատ զարգացումը, որի ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են արվում: Մասնավորապես, մարզպետը հիմնավոր հույսեր է կապում Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանսի նահանգի հետ համագործակցության առումով, որն ամրագրվել է անցած տարվա նոյեմբերին Չինաստան կատարած այցի ժամանակ կնքված հուշագրով և ակնկալվում է, որ 2012 թվականին չինական կողմի Լոռու մարզ այցելության արդյունքում պայմանավորվածությունները առավել կառարկայանան:
Որպես միջպետական համագործակցության ևս մի օրինակ մարզպետը մատնանշեց ընդամենը մի քանի ժամ առաջ Վանաձորի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու միջոցառումների սրահում Բելառուսի հանրապետության հոգևոր –մշակութային կյանքին նվիրված ցուցադրությունը, որի ընթացքում ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոյի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց Լոռու և Վիտեբսկի մարզերի միջև փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
Այս առումով Ա. Նալբանդյանը առավել քան կարևորեց Ֆրանսիայի հետ բարեկամության և համագործակցության խորացման անհրաժեշտությունը, երկիր, որը տասնամյակներ ի վեր պետական մակարդակով իր լոյալությունն ու աջակցությունն է արտահայտում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:Նա կազմավորվելիք աշխատանքային խմբի անդամներին հորդորեց զերծ մնալ ձևականության դրսևորումներից, կոնկրետ, առարկայական գործողություններով իրականացնել Ֆրանսիայի ՊԱԿԱ մարզի հետ համագործակցության պայմանավորվածությունները, որոնք, ինչպես հանգամանորեն ներկայացրեց մարզպետի խորհրդական Լ. Ասլանյանը, 15 տարվա պատմություն ունեն և ներառում են ֆրանկաֆոնիայի զարգացման ոլորտում Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան քաղաքների կրթական հաստատություններում ֆրանսերեն լեզվի դասավանդողների վերապատրաստում և աջակցում, ինչպես նաև տարածքային զարգացմանը, գյուղական տուրիզմի արմատավորմանը, ճգնաժամերի և ռիսկերի կառավարմանը նպատակաուղղված գործողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53