Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2012թ-ի առաջին ընդունելությունը

13.01.2012

Համաձայն Լոռու մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության հաստատված կարգի, հունվարի 12-ը Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի բնակավայրերի բնակչության ընդունելության օրն էր: Այդ օրը մարզպետ Ա.Նալբանդյանն ընդունեց 21 քաղաքացիների: Նրանց գերակշռող մասը մարզի ղեկավարին դիմեց բնակարանային պայմանների բարելավման հարցով: Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, որն անմիջականորեն զբաղվում է աղետի հետանքով տունը կորցրած քաղաքացիների բնակարանների կառուցման և հատկացման խնդրով, նրանց տվեց հստակ պարզաբանումներ:
Ընդունելության եկածների մի ստվար մասն էլ աշխատանք փնտրող էր, մարզպետին էին դիմում համապատասխան աշխատանքով ապահովելու խնդրանքով: Իհարկե, նրանց բացատրվեց, որ թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ստանալ բնակության վայրի զբաղվածության կենտրոնից, բայցևայնպես մարզպետը մի քանիսին առաջարկեց ներկայացնել աշխատանքային կենսագրություն, հնարավորության դեպքում աշխատանքով ապահովելու համար:
Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ կենսաթոշակառու Սիրվարդ Բեգլարյանին էլ անելանելի վիճակի էր հասցրել մեծ չափի հեռախոսավարձի պարտքը, որն ըստ կնոջ ասելու գոյացել էր ոչ իր մեղքով: «Արմենթել» կազմակերպությունը տիկնոջ հարցը ներկայացրել է դատարան՝ հեռախոսի պարտքը հարկադրաբար գանձելու հայցով:Հաշվի առնելով տարեց կնոջ սոցիալական ոչ բարվոք վիճակը, Ա. Նալբանդյանը խոստացավ մարզպետի ֆոնդից փոխհատուցել պարտքի զգալի մասը:
Ընդունելության ընթացքում սպառիչ պատասխաններ կամ ընթացք տրվեցին զանազան այլ հարցերով դիմած մյուս քաղաքացիների դիմումներին:
Համաձայն սահմանված գրաֆիկի, հունվար ամսում քաղաքացիների հերթական ընդունելությունը կլինի Ալավերդի քաղաքում՝ Թումանյանի տարածաշրջանի ազգաբնակչության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51