Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց աշխարհի չեմպիոնին
09.12.2011
![](http://lori.mtad.am/files/n_pics/957_s.jpg)
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում անցկացված մինչև 18 տարեկանների շախմատի առաջնությունում 80 երկրների ավելի քան 100 շախմատիստներից Հայաստանի հավաքականի կազմում փայլուն հաղթանակ տարավ Վանաձորի շախմատի մարզադպրոցի սան, մարզկենտրոնի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ 18- ամյա Սամվել Տեր-Սահակյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր՝ 7 հաղթանակ, 2 ոչ-ոքի, և իր տարիքային խմբում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Դեկտեմբերի 8-ին, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով Սամվել Տեր –Սահակյանը և նրա մարզիչ, Վանաձորի շախմատի մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն Արշակ Ռամազյանը հյուրընկալվեցին Լոռու մարզպետարանում:
Շնորհավորելով պատանի շախմատիստին մարզպետը նշեց,որ մշտապես հետևել է Սամվելի խաղին և մեծ հպարտություն ապրել, երբ երիտա¬սարդը հռչակվել է աշխարհի չեմպիոն:
-Համոզված եմ, այսուհետ ևս ամեն ինչ կանես, մարզի և հանրապետության պատիվը բարձր պահելու համար: Իսկ մենք՝ մեր կողմից, պատրաստ ենք յուրաքանչյուր հարցում աջակցել քեզ, - ասաց Արթուր Նալբանդյանը:
Երիտասարդ չեմպիոնը պատմեց մրցաշարի մասին, շնորհակալություն հայտնեց հրավերի համար:
2012-թ.-ի հունվարին Սամվել Տեր – Սահակյանը կմասնակցի արդեն Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարին: Լոռու մարզպետը դրամական պարգևներ հանձնեց Սամվել Տեր-Սահակյանին , մարզիչ Արշակ Ռամազյանին՝ մաղթելով նոր հաղթանակներ արդեն բարձրագույն խմբի առաջնություններում: