Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեկարգ բնակարան քաջարի զինվորի ընտանիքին

29.11.2011



2010 թվականի հունիսի 19-ին հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցները հաղորդումներ հեռարձակեցին ստեփանավանցի ժամկետային զինծառայող Արտակ Ղաբուզյանի սխրագործության մասին: Արտակը սահմանապահների այն խմբից էր, ովքեր 2010 թվականի հունիսի 18 լույս 19-ի գիշերը ետ էին մղել մարտական դիրք ներխուժած ադրբեջանցի դիվերսիոն խմբին, իսկ սահմանախախտների առաջնորդին` Ադրբեջանի ազգային հերոս հորջորջված Մուբարիզ Իբրահիմովին հենց Արտակ Զաբուզյանն էր գնդակահարել: Ցուցաբերած արիություն և անձնական խիզախության համար Հայաստանի նախագահի հրամանագրով զինվորը պարգևատրվել է «Արիության» իսկ ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալներով: Այդ քաջագործության համար երկրաշարժից հետո 23 տարի տնակում ապրող ընտանիքին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Ստեփանավան կատարած այցի ժամանակ բնակարան էր խոստացել: Եվ ահա նախագահի հանձնարարականը կատարված է. Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը երեկ Ղաբուզյանների 5 անձից բաղկացած ընտանիքին հանձնեց Ստեփանավանի նորակառույց թաղամասի շենքերից մեկում գտնվող հիանալի հարմարություններով ու կահվորված 3 սենյականոց բնակարանի հավաստագիրը: Քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն էլ իր կողմից ընտանիքին հեռուստացույց նվիրեց: Իր շնորհավորական խոսքում շնորհակալություն հայտնելով Արտակի ծնողներին նման օրինակելի զավակ մեծացնելու և դաստիարակելու համար, մարզպետը հայրենիքի պաշտպանության դիրքեր մեկնող լոռեցի երիտասարդներին կոչ արեց հետևել իրենց քաջարի հայրենակցի օրինակին, սրբությամբ ու արիությամբ պաշտպանել հայրենի սահմանները, հարկ եղած դեպքում Արտակի նման դաս տալ ոտնձգության փորձ կատարող ոսոխին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27