Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաջորդ նիստը կկայանա Ալավերդիում

23.11.2011

23.11.2011թ. կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին նաև հրավիրյալներ, հաշմանդամության հարցերով զբաղվող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի քարտուղար Վ.Ջաղինյանը ներկայացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի համալրման մասին /“Երուսաղեմի սուրբ Ղազարի Օրդենը Հայաստանում” բարեգործական հիմնադրամի տնօրեն Ժակլին Հեքիմյան, “Լիարժեք կյանք” ՀԿ-ի Տաշիրի մասնաճյուղի ղեկավար, “Սիփան” սպորտային ակումբի նախագահ, 2003թ. բազկամարտի աշխարհի չեմպիոն Սերոբ Աբրահամյան, “Ունիսոն” ՀԿ-ի Սպիտակի մասնաճյուղի ղեկավար Արուսյակ Ասատրյան/:
Այնուհետև Հանձնաժողովը ակտիվորեն քննարկեց Թումանյանի տարածաշրջանի կենտրոն Ալավերդի քաղաքում 02.12.2011թ. կայանալիք Հանձնաժողովի արտագնա նիստի օրակարգը /մասնավորապես՝ կկատարվի քաղաքացիների ընդունելություն, Հաշմանդամների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք, գեղարվեստական մաս, որի մաս կկազմի Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների կողմից բեմադրված <<Հրեշտակի թևերով>> հաշմանդամների հիմնա-խնդիրներին նվիրված ներկայացումը/, կլոր-սեղանի անցկացում/: Առաջարկվել է, որ Հանձնաժողովի նիստին կհրավիրվեն նաև տարածաշրջանում տնտեսական գործունեու-թյուն իրականացնող գործարարների՝ ակտիվ երկխոսության և լրատվամիջոցներին՝ աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նպատակով:
Քանի որ Թումանյանի տարածաշրջանում առաջին անգամ է կազմակերպվում նման միջոցառում, ապա բազմաբնույթ թեմաներով հանդես կգան Հանձնաժողովի անդամները, մասնավորապես՝ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը կներկայացնի իրենց կառույցի կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվող աշխատանքների, <<Լուսաստղ>> ԲՀԿ-ի փոխնախագահ Անի Գաբրիելյանը կխոսի <<Լուսաստղ>> ԲՀԿ-ի <<Պաշտպանենք ինքներս մեզ>> նոր մեկնարկած ծրագրի, <<Լիարժեք կյանք>> ՍՀԿ-ի նախագահ Սուրեն Մաղաքյանը՝ կազմակերպության կողմից 2011թ. կատարված աշխատանքների և իրենց կողմից տարածաշրջանում իրականացվելիք մտահղացումների, Լոռու մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը՝ <<Արև>>, <<Ընտանեկան գրադարա-նավար>> ծրագրերի և վերջերս իրենց համակարգում իրականացված առցանց Առողջապահական կամուրջի, <<Արան>> հենաշարժողական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Նազարյանը՝ պրոթեզավորման կարգի, իսկ <<Մանկական կենտրոն>> ՍՀԿ-ի նախագահ Թամարա Գրիգորյանը՝ իրենց աջակցությամբ արերկրի բժիշկների կողմից իրականացվող առողջապահական ծրագրի մասին և այլն:
Առավել ակտիվ մասնակիցներին խրախուսելու իրենց պատրաստականությունը հայտնեցին “Երուսաղեմի սուրբ Ղազարի Օրդենը Հայաստանում” բարեգործական հիմնադրամի տնօրեն Ժ.Հեքիմյանը, “Լիարժեք կյանք” ՀԿ-ինախագահ Ս.Մաղաքյանը, <<Արան>> հենաշարժողական ՀԿ-ի նախագահ Ս.Նազարյանը, Լոռու մարզի <<Մշակույթ, սպորտ, երիտասարդություն>> հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ պարոն Է.Մացակյանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնա¬ժողովի քարտուղար Վ.Ջաղինյանին հանձնարարվեց համակարգել առաջիկա աշխատանքների կազմակերպման գործընթացը:
Հանձնաժողովի նիստը լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00