Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Չին գործընկերներին կներկայացվի առաջարկների փաթեթ

21.11.2011

Մարզպետ Արթուր Նալբանդյանը երկուշաբթի օրվա հերթական թռուցկաժողովն սկսեց Լոռու մարզի պատվիրակության նոյեմբերի 12-20-ին Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանսի նահանգ կատարած աշխատանքային ուղևորության վերաբերյալ տպավորություններով: Ասաց, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանության և Չինաստանում Հայաստանի դեսպանության կողմից նախապատրաստական լուրջ աշխատանքի շնորհիվ, մարզի պատվիրակության այցը բավականին բեղմնավոր էր, անցավ բարձր մակարդակով, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման ջերմ մթնոլորտում: Դրա նախադրյալները մարզպետը տեսնում է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի անցած տարի Չինաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված միջպետական պայմանավորվածություններում:
Բանակցությունների արդյունքում ստորագրվել է իրավահավասար և փոխշահավետ համգործակցության և բարեկամության հուշագիր ՉԺՀ Շանսի նահանգի և ՀՀ Լոռու մարզի միջև, ապա «Համագործակցության վերաբերյալ մտադրությունների արձանագրություն»՝ Շանսի նահանգի Յունչեն և Լոռու մարզի Ստեփանավան քաղաքների քաղաքապետերի միջև: Լոռու մարզի պատվիրակության կողմից ներկայացված առաջարկների մեջ չինական կողմին հատկապես հետաքրքրել է հանքարդյունաբերությունը, ուր նրանք պատրաստ են մեծ ներդրումներ կատարել: Մարզպետը հանձնարարեց գործարարների, համայնքների ղեկավարների, գործուն արտադրական ձեռնարկությունների մասնագետների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, չին գործընկերներին լուրջ հիմնավորումներով ու փաստարկներով հագեցված առաջարկությունների փաթեթ ներկայացնելու համար:
-Ես մեծ հույսեր եմ կապում չինացի գործընկերների համագործակցության հետ և խնդրում եմ ամենայն լրջություն դրսևորել առաջիկա փոխհարաբերություններում: Որպես ականատես, ես եկա այն համոզման, որ մեղվի աշխատասիրությամբ այդ ժողովուրդը խիստ գործնական է, կարգապահ իր պարտականություններում, նույնչափ պահանջկոտ է թե իր և թե դիմացինի նկատմամբ: Այնպես որ, նրանց հետ հարաբերություններում պետք է հանդես բերել ծայրաստիճան լրջություն, պատասխանատվություն և կազմակերպվածություն:
Ինչպես արձանագրվել է ստորագրված հուշագրում, պայմանավորվածությունների բարեհաջող ընթացքի դեպքում փոխհամագործակցությունը կծավալվի ոչ միայն արդյունաբերության, այլև գյուղատնտեսության, գիտության, էներգետիկայի, առողջապահության, զբոսաշրջության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Ապա մարզպետը լսեց աշխատակազմի ղեկավարի, վարչությունների ու բաժինների պետերի զեկույցները իր մեկշաբաթյա բացակայության ընթացքում ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին, հանձնարարականներ տվեց համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և ցուցանիշները բարելավելու, տեղական բյուջեները իրատեսական ցուցանիշներով կազմելուն հետամուտ լինելու վերաբերյալ: Մարզպետի հետաքրքրում էր հատկապես մարզի դպրոցներում ջեռուցման իրավիճակը, որի մասին կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը տեղեկացրեց, որ այդ հարցում էական դժգոհություններ չեն արձանագրվել:
Քաղաքաշինության վարչության պետ Ա. Ջանազյանը բավարար համարեց մարզում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքը, թերևս փոքր վերապահում անելով ճանապարհաշինությանը, որը պայմանավորված է եղանակային պայմաններով;
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09