Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

15 տարվա ազատազրկում մանկապղծության համար. հրապարակվեց Սերոբ Տեր-Պողոսյանի դատավճիռը

18.11.2011

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 17-ին հրապարակեց Ախթալայի “Մեթըլ Փրինս” կորպորացիայի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավճիռը: Դատարանը նրան 15 տարվա ազատազրկման դատապարտեց` կիրառելով առավելագույն պատիժ:
Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը ինքն իրեն մեղավոր ճանաչում է, որ սեքսուալ հարաբերություններ է ունեցել մանկահասակ տղաների հետ, սակայն հերքում էր, որ 2004 կամ 2005թ-ին Ախթալայում նման գործունեությամբ է զբաղվել: Նա ասել է, որ դա կատարվել է ավելի ուշ` 2008, 2009թ-ին, փորձելով այդպիսով մեծացնել այն անչափահասներ տղաների տարիքը, որոնց հետ նա սեռական հարաբերություն է ունեցել:
Նկատենք, որ վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասով եւ 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով/Սեքսուալ բռնի գործողություններ/: Մեղադրող կողմը դատարանին նախորդ նիստին առավելագույն պատիժ նշանակելու միջնորդություն էր ներկայացրել:
/Քրեական օրենսգրքի 66 հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասով սահմանված 11 տարի ժամկետով պատժին գումարել նույն օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ութ տարի ժամկետով 4 տարի և վերջբնական պատիժ սահմանել 15 տարի ժամկետով:
Մեղադրյալի փաստաբանը մեկ անգամ ևս նշեց, որ իրենք դեռևս այն ժամանակ համաձայն չեն եղել մեղադրանքին, իսկ իրենց հետագա քալերը պարզ կդառնան այն ժամանակ, երբ ամբողջովին կուսումնասիրեն դատավորի վճռի հիմնավորումները. “Մենք հոդվածի հետ համաձայնք չենք, քանի որ այստեղ խոսք չկա բռնության և անօգնական վիճակի մասին”-լրագրողներին ասաց Սերոբ Տեր-Պողոսյանի շահերի պաշտպանը:
Իսկ ահա մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը գոհ էր դատարանի կայացրած որոշումից.”Արդարացի դատավճիռ կայացվեց, ապացույցների բազմաքանակ և գործին վերաբերելի ապացույցների ուսումնասիրման արդյունքում ուրիշ դատավճիռ լինել չէր կարող”,-ասաց:
70-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանը իր պատիժը կրելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Կալանքի սկզիբը կհաշվվի 2011թ. փետրվարի 9-ից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49