Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպասելիքներն արդարացան

15.11.2011

Նոյեմբերի 12-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց Լոռու մարզային ՙ,,Մարաթոն-դրամահավաք-2011,, միջոցառումը, որն արդեն շուրջ 10 տարի է՝ կազմակերպվում է ՙ,,Լոռու դպրոց,, հիմնադրամի նախաձեռնությամբ: Այս առումով Լոռու մարզը միակն է, որտեղ նմանատիպ միջոցառում է կազմակերպվում: Հանգանակված ողջ հասույթը փոխանցվել է նոյեմբերի 24-ին կազմակերպվելիք համահայկական ,,Դրամահավաք-մարաթոն-2011,, -ին: Չնայած եղանակային վատ պայմաններին՝ մասնակցությունը բավականին ակտիվ էր և սպասելիքներն արդարացվեցին: Արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ կանխիկ հանգանակվել է ավելի քան 6 մլն 600 հազար դրամ, ինչը, ըստ ,,Լոռու դպրոց,, հիմնադրամի գործադիր տնօրեն Մայիս Խաչատրյանի, 10 տարիների ընթացքում կանխիկ հանգանակված ամենամեծ գումարն է: -Նախորդ տարվա համեմատությամբ 50 տոկոսով ավելի գումար է հավաքագրվել, ինչը նախապատրաստական լուրջ աշխատանքի արդյունք է,- ասաց Մ.Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից նախօրոք շրջաբերական անվանական նամակներ են ուղարկվել մարզի մի շարք արդյունաբերական, առևտրի, կրթական, առողջապահական հիմնարկների, ենթակառուցվածքների ղեկավարներին, անհատների, այդ մասին խոսվել է անձնական հանդիպումների ժամանակ: Բացի այդ, դրամահավաքի մասին բազմիցս տեղեկացվել է մարզային լրատվամիջոցներով: Առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերել կրթության, առողջապահության ոլորտի մարդիկ,համայնքները՝ մասնավորապես Վանաձորը և Ալավերդին՝ իրենց ենթակառուցվածքներով, մարզպետարանի բոլոր վարչություններն ու բաժինները: Կանխիկ հանգանակված ամենամեծ գումարը վճարել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը՝ 350 հազար դրամ, ապա՝ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցը՝ 307 հազար դրամ, ՎՊՄԻ-ին՝ 261 հազար, ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը՝ 180 հազար, ,,Լոռի-ջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ն՝ 150 հազար, Վանաձորի թիվ 20 դպրոցը՝ 93 հազար դրամ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իրենց անձնական միջոցներից ներդրել են 100 հազարական դրամ: Նույն օրը, ըստ կազմկոմիտեի ունեցած տվյալների, կատարվել են նաև դրամական փոխանցումներ՝ 900 հազար 500 դրամի չափով:
-Մարզի համայնքներից միայն Վանաձոր, Ալավերդի, Շամլուղ, Ջիլիզա և Ազնվաձոր համայնքներից տեղեկություն ունենք, հուսով ենք՝ դրամահավաքին մասնակցություն են ցուցաբերել նաև մյուս համայնքները,- ասաց Մ.Խաչատրյանը: Նա այս անգամ ևս դժգոհություն հայտնեց շինկազմակերպությունների, գործարարության, առևտրի, սպասարկման ոլորտների, հասարակական (բացի ՀՍԻԿ-ը), քաղաքական կազմակերպությունների մասնակցությունից: Զրոյական մասնակցություն են ցուցաբերել մի շարք խոշոր գործարարներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ, որոնց շրջաբերական նամակներ էին ուղարկվել՝ հանգանակությանը մասնակցելու հորդորով: Մ.Խաչատրյանը հույս է հայտնում, որ գումարի չափն առաջիկա օրերի ընթացքում դեռևս կաճի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59