Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անգնահատելի նվեր Լոռու մարզին

09.11.2011


2011թ. նոյեմբերի 11-ին ժամը 12.00-ին Վանաձորի <<Գուգարք>> կենտրոնական պոլիկլինիկայի հարակից տարածքում կկայանա Ֆրանսիայի հայ բժիշկների միության կողմից նվիրաբերվող շարժական ատամնաբուժական կլինիկայի /Dental Bus/ հանդիսավոր բացման արարողությունը:
Հանդիսությանը ներկա են լինելու ՀՀ ազգային ժողովի, ՀՀ առողջապահության և սփյուռքի նախարարությունների, Ֆրանսիայի հայ բժիշկների միության պատվիրակները:
Բացման խոսքով հանդես կգա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, օրհնությամբ՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանը, ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության և սփյուռքի նախարարները, Ֆրանսիայի հայ բժիշկների միության ներկայացուցիչները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53