Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի խորհրդակցությունում

02.11.2011

Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը շարունակում է մնալ Լոռու մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում և պատահական չէ, որ երկուշաբթի օրվա թռուցկաժողովում ևս մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկաների ուշադրությունը առաջին հերթին հրավիրեց այդ խնդրին: Թեև նախորդ տարվա համեմատությամբ այս տարի բերքը համեմատաբար առատ էր, սակայն սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը բավականին ցածր է և այս հարցում մարզպետը իր դժգոհությունն արտահայտեց մի շարք համայնքների ղեկավարների անհետևողական աշխատանքից: Անհանգստացնող ծավալներ են ընդունել սեփակնաշնորհված հողերից գյուղացիների հրաժարումը: Եվ փոխանակ համայնքների ղեկավարները ջանք թափեն հողը մշակելու, արդյունք ու եկամուտ ստանալու պայմաններ ստեղծելու մարդկանց համար, գնում են իրենց գլխացավանք չպատճառելու հեշտ ճանապարհով. անհատից հողն անցնում է համայնքային սեփակնության, բյուջեն էլ զրկվում է հարկավճարից: Մարզպետը իր տեղակալներին, համապատասխան ստորաբաժանումների պետերին հանձնարարեց ամենօրյա աշխատանք տանել տեղերում, համայնքների սեփական եկամուտների նախանշված ծավալների անվերապահ կատարումն ապահովելու համար:
Մարզպետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը վերստին հրավիրեց մատուցվող ծառայությունների թե' որակը, թե' մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությանը:
- Սա այն հարցն է, որը, անկախ բարելավման միտումներից, երբեք ինքնաբավության առիթ չպետք է տա, ինչքն էլ որ արվի, անելիք միշտ էլ կա, քանի դեռ անգամ մի քաղաքացի դժգոհ է մեր աշխատանքից,-ասաց մարզպետը, զգուշացնելով, որ շատ խիստ է լինելու նրանց նկատմամբ, ովքեր մարզպետարան դիմած այցելուի խնդրին կվերաբերվեն իմիջիայլոց: Նա մասնավորապես նկատի ուներ կրթության և առողջապահության ու սոցիալական ապահովության ոլորտները: Ի դեպ, մարզպետի հանձնարարությամբ հենց այս ծառայություններում են արդեն գործում թեժ գծեր:
Նիստի ընթացքում, քննարկման կարևոր թեմաներից էր նաև քաղաքաշինության հարցը: Վանաձորում քաղաքի գլխավոր հատակագիծ չունենալու պատճառով այս ոլորտում լուրջ խնդիրներ են առաջանում: Մարզպետը շեշտեց, որ համայնքների ղեկավարներից յուրաքանչյուրը պատասխանատու է տվյալ տարածքում շինարարություն իրականցնող կազմակերպության համար: Նախքան որևէ շինարարություն իրականացնելու թույլտվություն տալը, պետք է տվյալ կառույցը համապատասխանեցվի տեղանքի ճարտարապետական դիրքին:
Նիստում անդրադարձ եղավ նաև կառավարության որդեգրած հրատապ լուծում պահանջող ծրագրին, որի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքների նախագծային մասն արդեն ավարտվում է: Ութսուն տոկոսով նախագծերը պատրաստ են և խոշոր քաղաքներում, այդ թվում Վանաձորում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53