Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

300 քաղաքացիներ օգտվեցին անվճար սրտաբանական հետազոտությունից

24.10.2011

Արդեն երրորդ տարին է, Երևանի Նորք – Մարաշ բժշկական կենտրոնը ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անվճար հետազոտություններ է իրականացնում հանրապետության բոլոր մարզերում: Հոկտեմբեր ամսվա ընթացքում կենտրոնի բժիշկները եղել են Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի քաղաքներում՝ սպասարկելով շուրջ 300՝ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքացիների: Հոկտեմբերի 22-ին կենտրոնի աշխատակիցները եղան Վանաձորում: Քաղաքացիների ընդունելությունը կատարվեց թիվ 1 հիվանդանոցային համալիրում, ուր անվճար հետազոտվելու և խորհրդատվություն ստանալու հնարավորությունից օգտվեցին մարզկենտրոնի, հարակից գյուղերի և Սպիտակի տարածաշրջանի բնակիչները: Վանաձոր էին ժամանել Նորք- Մարաշ բժշկական կենտրոնի բարձրակարգ որակավորում ունեցող 8 բժիշկներ՝կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի գլխավորությամբ, նրանց ուղեկցում էր նաև տեխնիկական անձնակազմը: Հետազոտվելու հնարավորություն ստացան բոլոր տարիքային խմբերի անձինք՝ սկսած նորածնային հասակից, քանի որ կենտրոնի բուժանձնակազմը զինված էր անհրաժեշտ հետազոտություններ իրականացնելու բոլոր սարքավորումներով և տեխնիկայով: Իհարկե օգտագործվեցին նաև տեղի սարքավորումները՝ առավելագույն թվով հիվանդների ընդունելության համար: Կատարվեցին լաբորատոր, գործիքայի հետազոտություններ, մանկահասակների և մեծահասակների էխոկարդիոգրաֆիա, բուժզննում, խորհրդատվություն, ուղեգրում համապատասխան բուժհաստատություններ: Հետազոտվեցին ավելի քան 300 քաղաքացիներ: Ինչպես տեղեկացրեց Լ. Մուրադյանը, հաջորդ այցելությունները կլինեն Արագածոտնի և Արարատի մարզեր, ապա կարճատև դադարից հետո կշարունակվեն հաջորդ տարի: Բնակիչներն իրենց հերթին գոհունակություն էին հայտնում նմանատիպ ակցիաներից, քանի որ սոցիալապես անապահով բնակչությանը անվճար հետազոտվելու և բուժվելու լավ հնարավորություն է ընձեռվում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53