Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծննդաբերական բաժանմունքի եւ դիահերձարանի միջև պատ կկառուցվի

22.10.2011

Լոռու մարզի բնակիչների կողմից պարբերաբար բողոքներ են հնչում մարզի մի շարք առողջապահական հիմնարկներում տիրող ոչ սանիտարական վիճակի, անբարեկարգ պայմանների և բուժաշխատողների կողմից հիվանդների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով:
Առողջապահական հիմնարկների պայմաններին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նախատեսել է շրջայցեր կատարել և առաջինը եղավ Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրում։ Այցելության առաջնային նպատակը ծննդաբերական բաժանմունքի մասնաշենքի և դիահերձարանի միջև հենապատ կառուցելու հարցի քննարկումն էր։ Այս երկու մասնաշենքը գտնվում են հարևանությամբ, ինչը դժգոհության է առաջացնում բնակչության շրջանում։
-Բնակիչների կողմից բողոքներ են հնչում ծննդատան և դիահերձարանի հարակից լինելու հետ կապված, ուստի մասնագետների հետ խորհրդակցելով, որոշում է կայացվել նշված երկու մասնաշենքի միջև պատ կառուցել,- ասաց Արթուր Նալբանդյանը։ Մարզպետարանը հրատապ ծրագրերի շրջանակներում 5մլն դրամ կհատկացնի պատի կառուցման նպատակով։ Նախագծային աշխատանքներն արդեն պատրաստ են։ Մարզպետը շրջեց բաժանմունքառբաժանմունք,ինչի արդյունքում պարզ դարձավ, որ բուժհամալիրն ունի տեխնիկական հագեցվածության, մասնագետների խնդիր, ոչ բարվոք վիճակում է շտապ բուժօգնության կայանի մասնաշենքը։ Թեև ծննդաբերական բաժանմունքը հագեցած չէ բուժսարքավորումներով, սենյակներն էլ չեն բավարարում, սակայն 2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ այստեղ գրանցվել է 1360 ծնունդ։
Արթուր Նալբանդյանը զրուցեց հիվանդների հետ, լսեց նրանց կարծիքը, ապա հանդիպեց բուժաշխատողների հետ։
-ՀՀ կառավարության կողմից առողջապահության ոլորտին վերաբերող լուրջ ռազմավարություն է մշակվել, որոնք ուղղված են բուժծառայությունների որակի բարելավմանը։ Իմ այցը պատահական չէր. բնակչության կողմից դժգոհություններ ու անվստահություն կա ոլորտի աշխատողների նկատմամբ։ Մենք պարտավոր ենք ամենօրյա հսկողության տակ առնել այս բնագավառը և պայքարել արատավոր երևույթների դեմ, որոնք առկա են մեր իրականության մեջ։ Համոզված եմ՝ այսպիսի հանդիպումներից հետո բուժաշխատողները կսթափվեն և ավելի լուրջ կվերաբերվեն իրենց աշխատանքին, այլապես միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում,- ասաց մարզպետը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00