Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Ոչ մի անձնական հարց անուշադրության չի մատնվի,,

20.10.2011

Հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Թումանյանի տարածաշրջանի համայնքների բնակիչների ընդունելություն անցկացրեց Ալավերդի քաղաքում: Մասնակցում էին Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, Ալավերդի քաղաքի սոցիալական, էներգետիկ, կոմունալ և այլ ծառայությունների ղեկավարներ: Ընդունելության եկած շուրջ 20 քաղաքացիների խնդրանքների գերակշիռ մասն ուներ սոցիալական, առողջապահական ուղղվածություն: Ախթալա համայնքի բնակիչ մասնագիտությամբ բուժքույր Կարինե Ներկարարայանը, ով ընդունելության էր եկել իր հաշմանդամ քրոջ հետ ասաց, որ արդեն երրորդ տարին է ինչ գործազուրկ է, ընտանիքի անդամներից երկուսը հաշմանդամ են և մարզպետին խնդրում էր որևէ աշխատանքով ապահովել իրեն: Ընտանիքի սոցիալական դժվարին վիճակը նկատի առնելով, մարզպետը միջնորդելու է Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությանը՝ տիկնոջն աշխատանքի տեղավորելու համար:
Ալավերդի քաղաքի բնակիչ Մանյակ Վանյանը մարզպետին խնդրում էր աջակցել իր իր բուժման և զինվորական ծառայությունից զորացրված տղային աշխատանքի տեղավորելու հարցում: Մարզպետը խոստացավ լուծել քաղաքացու պետպատվերի շրջանակներում իրականացնելու հարցը, իսկ զինծառայությունից վերադարձած որդուն աշխատանքի տեղավորել Թեղուտի հանքավայրում:
Նման և այլ կարգի խնդրանքները ևս անպատասխան չմնացին մարզպետի կողմից, մի քանիսին խոստացվեց տրամադրել ֆինանսական աջակցություն:
Ընդունելությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, մարզպետն ասաց. որ մարզի զարգացման քառամյա ծրագրով՝ Թումանյանի տարածաշրջանի բնակչության աշխատատեղերի լուծման խնդիրը կապվում է հանքավայրի շահագործման հետ: Նա համոզված է, որ հանքավայրի շահագործումից հետո ալավերդցիներն ու հարևան համայնքերի բնակիչները աշխատանքի խնդիր չեն ունենա: Նոր աշխատատեղերի ապահովման հարցում մարզպետը որոշակի հույսեր է կապում մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացման հետ, որի հանդեպ կառավարությունը վերջին տարիներին շատ լուրջ ուշադրություն է դարձնում:Այս կապակցությամբ մարզպետը նշեց, որ մանր ու միջին բիզնեսի մարդկանց ավելի շատ մտահոգող ստուգումների կարգը հստակեցված է՝ հօգուտ տնտեսվարողների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36