Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան՝ Վանաձորում

17.10.2011

Հանրապետությունում շարունակվում են նորվեգացի մեծ մարդասեր, հայտնի բևեռախույզ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումները:
Նանսենի հոբելյանը մեծ շուքով նշելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծված է հոբելյանական հանձնաժողով` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ, որում ընդգրկված են Կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների ղեկավարներ:
Վանաձորում մեծ հայասերի 150-ամյակին լավագույն նվերը եղավ ,,Ֆրիտյոֆ Նանսեն,, հիմնադրամի կողմից Դիմաց թաղամասում նրա թանգարանի բացումը, որի արարողությանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մեծ մարդասերի վաստակը գնահատող բազմաթիվ վանաձորցիներ:
Աղայան-95/15 հասցեն այսուհետ բաց է լինելու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Նանսենի կյանքով, նրա հայանպաստ գործունեությամբ:
-Սա մի օջախ է, որը կոչված է մարդասիրական ոգով դաստիարակել ուսանողներին, դպրոցականներին, պրոպագանդել այն մեծ գործը, որ նա ունեցել է հայ դատի պաշտպանոթյան, թուրքական յաթաղանից բազմաթիվ հայորդիների փրկման գործում,- բացման ժամանակ ասաց հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, և մեջբերեց երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքերը.,,Նանսենի գործը Քրիստոսի ավետարանի մարդկային թարգմանությունն է,,:
Թանգարանում հավաքված են հիմնականում Հայաստանին ու հայերին վերաբերող նանսենյան նյութեր, նամակների կրկնօրինակներ, հիմնադրամի կողմից թարգմանված ու տպագրած մոտ 40 մենագրություն Նանսենի մասին, նաև նրա ութ հատորյակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56