Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պահանջվեց շտկել բացթողումները

13.10.2011

Հոկտեմբերի 12-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի նախագահությամբ Լոռու մարզպետարանում կայացավ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հանձնաժողովի արտագնա նիստը՝ Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջանների Լոռնապատ, Գուգարք, Դարպաս, Վահագնի, Եղեգնուտ, Գարգառ, Գյուլագարակ Վարդաբլուր, Լեջան և Ուռուտ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Օրակարգում՝ նշյալ համայնքներում նոր կառուցվող բնակելի տուն ստանալու համար հաշվառված շահառու ընտանիքների, ինչպես նաև Սպիտակ քաղաքում մեկ սենյականոց բնակարան ստանալու համար հաշվառված ընտանիքների փաստաթղթային փաթեթների քննարկումն էր
Նիստին մասնակցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Եվ հանձնաժողովի նախագահը և Լոռու մարզպետը իրենց խիստ դժգոհությունն արտահայտեցին թե Գուգարքի և թե Ստեփանավանի տարածաշրջանների նշյալ համայնքների ղեկավարների գործելակերպի վերաբերյալ: Մատնանշվեց շահառու ընտանիքների բազմաթիվ փաստաթղթային փաթեթներում առկա թերություններն ու բացթողումները, որոնց հետևանքով ձախողման վտանգի տակ կարող է հայտնվել բնակարանի կարիքավորների խնդրի լուծումը: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի անդամ, Լոռու մարզպետարանի ծրագրին աջակցող խմբի ղեկավար Լևոն Ասլանյանը, 277 շահառուներից 195-ի փաստաթղթերում փաստորեն առկա էին տարբեր կարգի թերություններ:
ՀՀ քաղաքաշինության նախարարն ու Լոռու մարզպետը համայնքների ղեկավարներին խստիվ հանձնարարական տվեցին մինչև հոկտեմբերի 25-ն ավարտել փաստաթղթային փաթեթների կարգաբերումը: Շահառու ոչ մի ընտանիք համայնքի ղեկավարի մեղքով չպետք է զրկվի բնակարան ստանալու օրինական իրավունքից, պահանջեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06