Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թող սերն ու հարգանքը զորավիգ լինեն ձեզ
04.10.2011
Մի ժողովրդի ճակատագրի դարբինը նրա մտավորականությունն է,
ես կասեի՝ ուսուցիչը:
Գ. Նժդեհ
Գրերի գյուտից հետո հայ ժողովրդի կյանքում դարեր շարունակ հայապաշտպանության ամենակարևոր գործը վստահվել է ուսուցչին: Եվ դարեր շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին է փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլև արմատավորել է սեր՝ հայրենիքի և ուսման նկատմամբ:
Հարգելի մանկավարժներ, ինչպես միշտ, այսօր էլ ձեր գործը դյուրին չէ: Ազգային նկարագրով և մարդկային բարձր արժանապատվությամբ սերունդ դաստիարակելու առաքելությունը չի փոխվել, ավելին՝ արդի ժամանակներում այն չափազանց կարևորվում է անկախ պետականության զարգացման ու ամրապնդման համար:
Այս տոնն ամենապատեհ առիթն է մեծարանքի խոսքեր հղելու ձեզ, խոնարհվելու ձեր վաստակի առջև:
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ և մաղթում առողջություն, երջանկություն անձնական կյանքում ու անթաքույց երախտագիտություն բոլոր սաների աչքերում: Միշտ եղեք այնքան առեղծվածային, ինչպիսին կաք, ինչպես ձեզ հարգում ու սիրում է հասարակությունը, և այդ սերն ու հարգանքը թող զորավիգ լինեն ձեզ ամեն առավոտ դպրության տաճար մտնելու և ,,Առավոտ լուսո,, ամենօրյա աղոթքն արարելու համար:
Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ