Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում հայտարարվել է թատերական տասնօրյակ

29.09.2011

Սեպտեմբերի 26-ից Վանաձորում հայտարարվել է թատերական տասնօրյակ: Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի Շիլլերի «Խարդավանք և սեր» ներկայացումը (բեմադրիչ` Վ. Շահվերդյան), կհրատարակվի թատրոնի 80-ամյա պատմությանը նվիրված գիրք-ալբոմ: Հոբելյանական միջոցառումների շարքում նախատեսվում են նաև թատրոնի երևանյան հյուրախաղերը:
Հոկտեմբերի 9-ին Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա թատրոնի հիմնադրման 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին կմասնակցեն արվեստագետներ, մշակույթի անվանի գործիչներ և թատերասեր հանրություն: Երեկոյի ընթացքում Ազգային ժողովի, մշակույթի նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի և միությունների կողմից կլինեն հոբելյանական պարգևատրումներ:
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 1931 թ. հիմնադրել է բեմադրիչ Աշոտ Մաթևոսյանը: Թատրոնի առաջին քսանամյակը կարևորվել է մի շարք բեմադրություններով և Հովհ. Աբելյանի, Վ. Փափազյանի, Հ. Ներսիսյանի, Ա. Ոսկանյանի հյուրախաղերով:
1972- 1996 թթ. թատրոնը ղեկավարել և ներկայում էլ ղեկավարում է բեմադրիչ Վ. Շահվերդյանը: Այս տարիների ընթացքում թատրոնի խաղացանկում տեղ գտած Ա. Չեխովի «Երեք քույր», Վ. Շեքսպիր «Ռիչարդ 2-րդ», Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ալ. Շիրվանզադեյի «Քաոս» ներկայացումներն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների:
Ներկայումս թատրոնի խաղացանկում ընդգրկված է շուրջ 19 ներկայացում, այդ թվում` Վ. Շեքսպիրի, Ա. Օստրովսկու, Հ. Մաթևոսյանի, Ս. Խալաթյանի պիեսները: Այս տարի թատրոնի խաղացանկը կհամալրեն Ֆ. Շիլլերի «Խարդավանք և սեր», Գ. Սունդուկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսների բեմադրությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59