Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառումներ՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին

21.09.2011

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Սեպտեմբերի 14-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի ունեցավ Վանաձորի կամերային երգչախմբի համերգը, իսկ սեպտեմբերի 16-ին` կերպարվեստի թանգարանում բացվել է Վանաձորի գեղանկարիչների ստեղծագործությունների ՙՎանաձորյան ներկապնակ՚ ցուցահանդեսը:
Սեպտեմբերի 17-ից 22-ը Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի գրադարանում տեղի կունենան ցերեկույթներ, անկախությանը նվիրված նյութերի ցուցադրույթ:
Սեպտեմբերի 20-ից 21-ը Ստ.Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում՝ դպրոցի սաների աշխատանքների մրցույթ-ցուցահանդես:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.15-ին, Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում՝ գոբելենի ցուցահանդես (Սեդա Սարգսյան և Արփինե Հարությունյան):
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17-ից մինչև 19-ը՝ Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ անկախության տոնին: Ժամը 19-ից մինչև 22-ը՝ Հայքի հրապարակում տոնական համերգ, հրավառություն:
ԱԼԱՎԵՐԴՈՒՄ, քաղաքային մարզադաշտում,
սեպտեմբերի 21-ին, ժամը 12-ին, տոնական հանդիսություն՝ մասնակցությամբ գեղարվեստական համույթների և անհատ կատարողների: Երեկոյան՝ տոնական հրավառություն:
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ Ա.Մարգարյանի անվան մշակույթի պալատում,
սեպտեմբերի 21-ին, ժամը 13-ին, տոնական հանդիսություն՝ մասնակցությամբ տեղի գեղարվեստական համույթների և անհատ կատարողների:
Երեկոյան՝ տոնական հրավառություն:
ՍՊԻՏԱԿԻ մշակույթի պալատում,
սեպտեմբերի 21-ին, ժամը 14-ին, հանդիսավոր նիստ, տոնական համերգ՝ մասնակցությամբ տեղի գեղարվեստական համույթների և անհատ կատարողների: Երեկոյան տոնական հրավառություն:
ՏԱՇԻՐԻ քաղաքային հրապարակում,
սեպտեմբերի 21-ին, ժամը 11-ին, տոնական հանդիսություն՝ մասնակցությամբ տեղի գեղարվեստական համույթների և անհատ կատարողների: Երեկոյան՝ տոնական հրավառություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59