Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Երբ գալիս է սեպտեմբերը,, խորովածի փառատոն Ախթալայում

20.09.2011

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի և Ախթալայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին կազմակերպված համահայկական խորովածի հերթական փառատոնը այս անգամ նվիրված էր Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին: Հանրապետության տարբեր բնակավայրերից, Վրաստանից և արտերկրից ժամանած յոթ հազարից ավելի մասնակիցներ ականատես եղան, հիրավի, դիտարժան ու տպավորիչ տոնակատարության: Ի տարբերություն նախորդ երկու փառատոների, այս անգամ միջոցառման կազմակերպիչները հետաքրքիր անակնկալներ էին պատրաստել: Փառատոնի շրջանակում Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհին տեղի ունեցավ սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի արձանի բացումը՝ խորովածի շամփուրը ձեռքին: Արձանի բացման պատվին արժանացան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը: Քանդակի հեղինակը Ալավերդու պատկերասրահի տնօրեն, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանն է: Արձանի առջև վառվող խորովածի կրակից էլ Վիկ Դարչինյանը վառեց փառատոնի ջահը, որով «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի փոխնախագահ Սեդրակ Մամուլյանի և համահայկական խորովածի առաջին փառատոնի հաղթող, Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանի կողմից վառվեց փառատոնի կրակը:Խորովածի փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, աշխարհի ծանրամարտի բազմակի չեմպիոն Յուրի Սարգսյանը, հանրահայտ ֆուտբոլիստներ Խորեն Հովհաննիսյանը, Թենգիզ Սուլաքվելիձեն, Օթար Գաբելիան և այլ պատվարժան հյուրեր: Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը նրանց հանձնեց հուշանվերներ:
Փառատոնին ներկա էին նաև «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը և Անահիտ Բախշյանը, ինչպես նաև ամենատարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ:
Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցեցին 19 թիմեր, այդ թվում Հայաստանի 13 ռեստորաններ, երկու անկախ մարդ, ,,Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա,,, ,,Լոռու հայրենակցական միություն, ,,Հայոց արծիվներ,,, ,,Փյունիկ,, ՀԿ-ների թիմերը, Ջիլիզա գյուղի խոհարարաների խմբակը և Վրաստանի Խոխմել գյուղի խոհարարների թիմը: Հրավիրված ռետորաններից ներկայացել էին «Արարատ հոլ», «Արվասար», «Աֆրիկյանների պանդոկ», «Ազնավուր», «Թուֆենկյան համալիր», «Ծաղկունք», «Ութերորդ հրաշալիք», Ալավերդու «Ֆլորա» և այլ ռեստորանների թիմերը:
Փառատոնի գլխավոր մրցավարը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի փոխնախագահ Գարիկ Գևորգյանն էր:
Փառատոնի ավարտին հայտարարվեցին սահմանված անվանակարգերով հաղթողների անունները: ,,Լավագույն տեսք,, անվանակարգում առաջին մրցանակը ստացավ ,,Գոլդեն պալաս,, խաղատունը, ,,Լավագույն մտահղացում,,, ,,Լավագույն ավանդական խորոված,, ,, Լավագույն համ,, անվանակարգերում՝ «Արարատ Հոլ» ռեստորանը: Լավագույն մասնագիտական մոտեցում անվանակարգում առաջին մրցանակը Սեդրակ Մամուլյանը շնորհեց «Արվասար» ռեստորանին: Հաջորդ՝ ,,Լավագույն մասնագիտական մոտեցում անվանակարգում մրցանակը շահեց «Վիտա Սպա» ռեստորանը»:
Փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի փոխնախագահ Ռուզանա Նահապետյանը:
Ցավոք, փառատոնի կազմակերպիչները թույլ էին տվել նաև որոշակի վրիպումներ, որոնք փոքր-ինչ ստվերեցեն այդ հրաշալի միջոցառումը: Սեդրակ Մամուլյանը խոստացավ, որ անպայման հետևություններ կարվեն հաջորդ` 2012թ.-ի համահայկական փառատոնի աշխատանքները կազմակերպելիս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00