Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետն այցելեց նորակառույցներ

17.09.2011

Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ստեփանավանում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ,,Լինսի,, հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը, ,,Լինսի,, հիմնադրամի ,,Դպրոցաշինություն,, ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հյուրերը քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի ուղեկցությամբ եղան Վահան Թեքեյանի անվան թիվ 6 դպրոցում, որը հիմնանորոգվել է ,,Լինսի,, հիմնադրամի միջոցներով, կառուցվել նոր մասնաշենք:
Հյուրերի պատվին կրթօջախում ջերմ ընդունելություն էր կազմակերպվել: Մանկավարժներն ու սաները երախտագիտություն հայտնեցին ,,Լինսի,, հիմնադրամի ղեկավարությանը, ,,Տրիտոն,, շինարարական կազմակերպությանը՝ հրաշալի դպրոց կառուցելու, ինչպես նաև Ստեփանավանի քաղաքապետին՝ ծրագրի ընթացքին և շինաշխատանքներին մշտապես հետևողական լինելու համար:
Հյուրերը շրջեցին կրթօջախում, ծանոթացան կատարված աշխատանքներին: Դպրոցն ապահովվել է նաև անհրաժեշտ գույքով, ջեռուցման, անվտանգության, օդափոխության համակարգերով, ունի կահավորված մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, ճաշարան, բուժկետ, գրադարան, շախմատի սրահ, թենիսի հրապարակ, ասֆալտապատվել է դպրոցի շրջակայքը: Ընդհանուր առմամբ ծրագրի միջոցներից այստեղ ներ է դրվել 400 մլն դրամ հիմնանորոգման և 25 մլն դրամ՝ գույքի ձեռքբերման համար:
Փոխվարչապետը գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների վերաբերյալ, վստահեցրեց, որ ստեղծված հիանալի պայմանները կնպաստեն ուսման որակի բարձրացմանը:
Ինչպես նշեց ,,Լինսի,, հիմնադրամի ,,Դպրոցաշինություն,, ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը, նմանատիպ ձևով հիմնանորոգվել են նաև Սպիտակի թիվ 1 և Վանաձորի թիվ 22 դպրոցները, ինչպես նաև Շիրակի մարզի Սարակապ, Նոր կյանք և Արևաշատ գյուղերի դպրոցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:00:02