Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թռչկան ջրվեժը կպահպանվի

15.09.2011

 Սեպտեմբերի 9-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն "Ռոբշին" ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Չիչխան գետի վրա "Թռչկան" ՓՀԷԿ-ի կառուցման խնդիրների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետները, ԱԺ պատգամավոր Ս. Սաֆարյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Ռոբերտ Քոչարյանը, Մեծ Պարնիի համայնքի ղեկավար Հրայր Յաղուբյանը, "Ռոբշին" ՍՊԸ-ի տնօրենը, "Թռչկան" ՓՀԷԿ-ի կառուցողը և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարց բարձրացրեցին "Թռչկան" ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում Չիչխան գետի հունի փոփոխման և շինարարական աշխատանքները խախտումներով իրականացնելու վերաբերյալ:
Քննարկման ընթացքում պարզվեց, որ Չիչխան գետի հունը չի փոխվել, իսկ շինարարի կողմից դեռ փաստացի կատարվել են միայն շինարարական նախագծին համապատասխան հողային աշխատանքներ:
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը կառուցողին առաջարկեց կասեցնել բոլոր տիպի աշխատանքները և 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնք կապահովեն Թռչկան ջրվեժի պահպանությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06