Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդու քաղաքապետ է ընտրվել Արտավազդ Վարոսյանը

14.09.2011

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Ինչպես հայտնի է՝ առաջադրվել էր երկու թեկնածու՝ ԱՐՏԱՎԱԶԴ ՍՈՒՐԵՆԻ ՎԱՐՈՍՅԱՆԸ (Ալավերդու քաղաքապետի տեղակալ, ՀՀԿ անդամ) և ԿԱՄՈ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԲԱԲԱՅԱՆԸ (ՙՔարափտրանս՚ ՍՊԸ տնօրեն, ՀԿԿ անդամ, ինքնառաջադրումով): Ալավերդի համայնքում առկա 16 հազար 520 ընտրողից ընտրությանը մասնակցել է 4027-ը: Քվեարկություն է անցկացվել թվով 15 տեղամասում: Հաշվարկի արդյունքում պարզվել է, որ Կամո Բաբայանի օգտին է քվեարկել 386 քաղաքացի, Արտավազդ Վարոսյանի օգտին՝ 3484 քաղաքացի, անճշտության թիվը՝ 5, անվավեր է ճանաչվել 155 քվեաթերթիկ: Կազմվել է նախնական ամփոփիչ արձանագրություն, ըստ որի՝ Ալավերդի համայնքի քաղաքապետ է ընտրվել Արտավազդ Վարոսյանը: Վերջնական արձանագրությունը կկազմվի և որոշում կկայացվի սեպտեմբերի 16-ին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36