Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն նվիրված Հաղպատավանքի օրվան և Սայաթ- Նովայի հիշատակին

13.09.2011

 Սեպտեմբերի 11-ին Խաչվերացի օրը, ,,Լոռվա ձոր,, հայրենակցական միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի և Հաղպատի գյուղապետարանի աջակցությամբ կազմակերպվել էր ուխտագնացություն՝ նվիրված Հաղպատավանքի օրվան և Սայաթ-Նովայի հիշատակին: Հաղպատավանք ուխտի էին եկել Հայաստանի և Վրաստանի տարբեր վայրերից, հյուրեր արտասահմանյան երկրներից: Միջոցառմանը ներկա էին նաև Լոռւ մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, այլ պաշտոնյաներ:
Խաչվերաց տոնին նվիրված Սուրբ պատարագը մատուցվեց Հաղպատավանքի մայր եկեղեցում՝ հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի: Ապա Երևանից ժամանած և Լոռու մարզի ասմունքողների ու երաժիշտների կատարմամբ հնչեցին Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:
Հաղպատավանքի զանգակատան մոտ տեղի ունեցավ հանդիսություն, որը բացեց ,,Լոռվա ձոր,, հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը՝ կարևորելով օրվա խորհուրդը: Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը իր օրհնությունը և բարեմաղթանքները հղեց միջոցառման մասնակից բազմությանը:
Թբիլիսիից ժամանած պատվիրակության անունից ներկաներին ողջունեց և վրացերենով Սայաթ-Նովայի ստեղծագործություններից կարդաց գրող, թարգմանիչ Գիվի Շահնազարը: Ջերմ խոսք ասացին Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը: Ելույթ ունեցան բանաստեղծ Սուրեն Մուրադյանը, լրագրող, արձակագիր Վանիկ Սանթրյանը և ուրիշներ:
Վերջում մեծ գուսանի երգերի կատարումով հանդես եկավ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը:
Միջոցառման վերջում ուխտավոր հանրությանը բաժանվեց սուրբ մատաղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14