Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Հայ ասպետ,,-ի առաջին մրցանակը՝ դսեղցիներին

06.09.2011

Օրերս Հանրային հեռուստատեսության ,,Հայ ասպետ,, գիտակների մրցույթում բացարձակ  առավելությամբ հաղթեց Դսեղի Հովհ. Թումանյանի  անվան միջնակարգ դպրոցի 9-10-րդ դասարանցիներից կազմված թիմը՝ խոր գիտելիքներ ցուցաբերելով հայ գրականության, հայոց լեզվի, հայ և համաշխարհային արվեստի պատմության, երգի և երաժշտության, գեղարվեստի, բնության  ու տիեզերքի վերաբերյալ:

Պայքարի  մեջ  մտնելով Օձունի Հովնան Օձնեցու անվան թիվ 1 դպրոցի և Երևանի դպրոցներից մեկի իրենց հասակակիցների հետ, դսեղցի դպրոցականները հաղթանակ տարան  մրցակիցների  նկատմամբ: Երկրորդ  տեղում դարձյալ լոռոցիներն են՝ Օձունի  դպրոցականները: Որպես  պարգև, դսեղցի դպրոցականներին շնորհվեց Հայաստանի պատմական վայրերում ճամփորդելու եռօրյա ուղեգիր:

,,Հայ ասպետ,, գիտակների մրցույթի նկարահանված տեսանյութը Հ-1-ի   եթերում կհեռարձակվի առաջիկա կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36